
119 views
Կրծքի գեղեցկությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում հատուկ մարմնամարզություն անել: Ամենահասարակ վարժություններից մեկը դուք կարող եք անել ամեն օր արթնանալուց հետո կամ օրվա ընթացքում մի քանի անգամ: Յեռքերը պահելով կրծքի մակարդակին՝ միացրեք ափերը և սեղմեք իրար՝ որքան հնարավոր է ուժեղ: Դանդաղ հաշվեք մինչև տասը, մկանները թուլացրեք և հետո նորից ափերն ամուր սեղմեք իրար: Այս վարժությունը ցանկալի է կրկնել տասն անգամ: Õ‰Õ¸Ö€ Õ´Õ¥Ö€Õ½Õ¸Ö'Õ´ Ամեն օր ցնցուղ ընդունելուց առաջ օգտակար է լանջաբացվածքի շրջանը շփել թաթպանիկով կամ հատուկ խոզանակով: Եթե ձեր մաշկը զգայուն է, ավելի լավ է օգտվել դեմքի համար փափուկ խոզանակից: Մերսումը կատարեք թեթև շրջանաձև շարժումներով՝ միշտ վարից վեր ուղղությամբ: Ô¾Õ¸Õ¾Õ« Õ¡Õ² Կրծքերի տոնոաը բարձրացնելու ամենաարդյունավետ միջոցը ծովի լոգանքն է: Դրանից օգտվելու համար այսօր ամենևին պարտադիր չէ առողջարան մեկնել: Այժմ բագմաթիվ կոսմետիկ ընկերություններ արտադրում են ծովի աղից կամ ջրիմուռներից պատրաստված հավելույթներ, որոնք ավելացվում են լոգարանի ջրին: Բացի այդ, ցանկացած դեղատանը դուք կգտնեք խոշոր բյուրեղներով ծովի աղ: Տաք ջրի մեջ լցրեք 400 գ այդպիսի աղ (չարժե շատ տաք ջրից օգտվել, որովհետև այն բացասաբար է ազդում մաշկի վրա. լուծվում է բնական մաշկային ճարպը, և մաշկը չորանում է), թողեք աղը լուծվի և, ամենահաճելի մտքերին տրվելով՝ ընկղմվեք ջրի մեջ: Չարժե, սակայն, լոգարանի մեջ 15 րոպեից երկար մնալ: Õ'Õ¥ÕÕ¡ÕºÕ¡Õ¿Õ¾Õ¥Õ¬ Ô¾Õ¸Õ¾Õ¸Ö'Õ´ Ö…Õ£Õ¿Õ¡Õ¯Õ¡Ö€ Õ§ Õ£Ö€Õ¥Õ©Õ¥ Õ¡Õ´Õ¥Õ¶ Õ«Õ¶Õ¹: Անգամ ցեխը: Ծովի ցեխի բաղադրության մեջ պարունակվում են հանքային ե կենսախթանիչ նյութեր, որոնք հրաշափ ազդեցություն են ունենում մաշկի վրա, այն դարձնում ավելի առաձգական ու առողջ: Որքան էլ տարօրինակ թվա, ցեխապատվելը լավ մաքրում է լանջաբացվածքի շրջանը: Միայն հիշեք, որ լանջաբացվածքի մակերեսին բուժական ցեխ քսելիս չի կարելի դիպչել պտուկներին, որպեսզի դրանք չբորբոքվեն: Ô¼Õ«Ö†Õ¿Õ«Õ¶Õ£ Հաջորդաբար սառը և տաք ջրով ցողվելը հնարավորություն է տալիս պահպանելու կրծքերի առաձգականությունը: Այս գործողությունն արդյունավետ է, եթե այն ամեն օր կրկնեք: Ցողվելն ինքնին բարդ չէ. մի քանի րոպեի ընթացքում ջրի շիթով սահուն պտտական շարժումներ՝ յուրաքանչյուր կրծքի շուրջը: Ընդ որում, հարկավոր է միշտ սկսել տաք ջրից և ավարտել սառով: Զրային մերսումը լավացնում է արյան շրջանառությունը, իսկ սառն ինքնին նպաստում է հյոավածքների ամրացմանը: Արդյունքում մաշկի տոնոաը բարձրանում է, ինչը հնարավորություն է տալիս կուրծքը «պրկելու»: Գեղեցիկ կեցվածք Եվ այնուամենայնիվ, անգամ ամենագեղեցիկ կուրծքը կդադարի հիացմունքի առարկա լինելուց, եթե չհետեևք ձեր կեցվածքին: Վհատորեն իջած ոաերը և երեք տակ կորացած մեջքը արագ մոռանալ կտան գեղեցիկ Õ¯Ö€Õ®Ö"Õ« Õ´Õ¡Õ½Õ«Õ¶: Եվ այսպես: Վերցրեք ծանր գիրք, դրեք ձեր գլխին և մի քանի րոպե այդպես քայլեք սենյակով: Դուք իսկույն կզգաք, որ այդպիսի բեռը գլխին պահելն անհնար է, եթե անգամ մի քիչ կորանաք կամ մեջքը թեքեք: Այնպես որ, այսուհետև ամեն օր կրկնեք այդ պարզունակ հնարքը, մինչև ձեր ճիշտ կեցվածքը բոլորովին սովորական դառնա: Աղբյուր՝ doctors.am