
61 views
Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում` խուսափել լողալ այդ հատվածներում: Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։ Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։ Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է` Õ¹Õ¬Õ¸Õ²Õ¡Õ¬ Õ¡ÕµÕ¶ Õ¾Õ¡ÕµÖ€Õ¥Ö€Õ¸Ö'Õ´, Õ¸Ö€Õ¿Õ¥Õ² Õ¶Õ¯Õ¡Õ¿Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ»Ö€Õ«Õ´Õ¸Ö'Õ¼Õ¶Õ¥Ö€ Õ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¥Õ¬ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶` Õ¬Õ¸Õ²Õ¡Õ¬ Õ¹Õ©Õ¸Ö'ÕµÕ¬Õ¡Õ¿Ö€Õ¾Õ¡Õ® Õ¾Õ¡ÕµÖ€Õ¥Ö€Õ¸Ö'Õ´, Õ¾Õ¥Ö€Õ¨ Õ¶Õ·Õ¾Õ¡Õ® Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ·Õ¥Ö€Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¡Õ¶Õ°Õ¡ÕºÕ¡Õ² Õ¤Õ«Õ´Õ¥Õ¬ Õ¢ÕªÕ·Õ¯Õ«: Չնայած նրան, որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ առավել ռիսկային տարածքներն են Վարդենիկ և Մարտունի համայնքներին հարակից լողափերը, սակայն ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից: Ուստի ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս խուսափել այն տեղերում լողալուց, որտեղ ջրում առկա են ջրիմուռներ: