
45 views
Մարտի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այդ օրը` ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Ս. Պատարագ, և ցանկացողներն, առանց պահքը խախտելու, կարող են Ս. Հաղորդություն ստանալ: Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ: Ըստ Ավետարանի՝ Քրիստոս Երուսաղեմ մտավ ավանակին նստած, իսկ ժողովուրդը նրան դիմավորեց որպես թագավոր: Մարդիկ իրենց հագուստներն ու արմավենու ճյուղերն էին փռում Քրիստոսի ոտքերի տակ: Մանուկները փառաբանում էին Տիրոջը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր: Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի Մանուկների օրհնության կարգ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի մի շարք եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: Ծաղկազարդի տոնին նախատեսվող միջոցառումներն Արարատյան Հայրապետական թեմում Մարտի 25-ին՝ հավարտ Ս. Պատարագի. Զորավոր Ս. Աստվածածին եկեղեց ու տիկնանց և երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ տեղի կունենա տոնական միջոցառում մուլտհերոսների մասնակցությամբ, կավճանկար և տոնական տորթի հյուրասիրություն: Դավիթաշենի Ս . Նահատակաց եկեղեցում կկատարվի համայնքի բոլոր մանկապարտեզների սաների օրհնության կարգ: Ս. Երրորդություն եկեղեց ու բակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ՀԲԸՄ Մալաթիայի Հայորդաց տան սաների և Ս. Երրորդություն եկեղեցու պարի խմբերի ու երգչախմբերի մասնակցությամբ տեղի կունենա տոնական համերգ: Նորագավիթի Ս . Գևորգ եկեղեցու բակում տեղի կունենա ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից հավաքված գումարը կտրվի համայնքի կարիքավոր ընտանիքներին (զինվորների ընտանիքներ): Կաթողիկե Ս . Աստվածածին եկեղեցու բակում ելույթ կունենան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Հայորդաց տների սաները: Ավանի Ս . Աստվածածին եկեղեցու բակում փոքրիկ երեխաների մասնակցությամբ տեղի կունենա տոնական միջոցառում: Մալաթիայի Ս . Աստվածածին եկեղեցում կարիքավոր ընտանիքի երեխաներին կբաշխվեն տոնական նվերներ: Էրեբունի համայնքի կենտրոնական այգում ժամը 17:00-ին տեղի կունենա Ծաղկազարդին նվիրված համերգ: Մասիսի Ս . Թադեոս եկեղեցու բակում երեխաների համար կկազմակերպվի կավճանկարչության մրցույթ: Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցում համայնքի անդամները տոնի մասին թատերական բեմադրություն կներկայացնեն: