
31 views
Նոր պայմաններ` «Կախվածությունների բուժման ազգային կետրոնում»: 2020 Õ©Õ¾Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ«Õ¶ Õ½Õ¯Õ½Õ¾Õ¡Õ® Õ¶Õ¸Ö€Õ¸Õ£Õ´Õ¡Õ¶ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¡Ö€Õ¤Õ¥Õ¶ Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¿Õ¾Õ¥Õ¬ Õ¥Õ¶, Õ¸Ö' Õ¯Õ¥Õ¶Õ¿Ö€Õ¸Õ¶Õ¶ Õ¡ÕµÕ½Ö…Ö€ Õ°Õ«Õ´Õ¶Õ¸Õ¾Õ«Õ¶ Õ¶Õ¸Ö€Õ¸Õ£Õ¾Õ¡Õ® Õ¸Ö' Õ¾Õ¥Ö€Õ¡Õ¦Õ«Õ¶Õ¾Õ¡Õ® Õ§ Õ¶Õ¸Ö€Õ¡Õ£Õ¸Ö'ÕµÕ¶ Õ½Õ¡Ö€Ö"Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾: Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել ու բարելավված պայմաններին է ծանոթացել առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Շնորհավորելով բժշկական կենտրոնի անձնակազմին` նախարարի պաշտոնակատարն ասել է, որ վերջին 3 տարիներին բժշկական հաստատությունների շենքային վիճակի բարելավումը, սարքավորումներով վերազինումը, ամբողջական վերակառուցումը գերատեսչության ուշադրության կենտրոնում է եղել: «Սա ամենաանհրաժեշտ պայմանն է, որ պետք է ստեղծել` պացիենտներին որակյալ բժշկական օգնություն տրամադրելու համար: Բայց մենք նաև գիտենք, որ դրա համար միայն լավ պայմանները բավարար չեն: Որակյալ բուժօգնության հիմքը մասնագետներն են: Շատ ենք կարևորում, որ և՛ բազմապրոֆիլ, և՛ նեղ մասնագիտական հիվանդանոցները համալրվեն նոր կադրերով: Շատ ուրաշալի է, որ վերջին 2 տարվա ընթացքում կարողացել եք երիտասարդ կադրեր ներգրավվել»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Նշենք, որ նորոգվել և վերազինվել է բժշկական կենտրոնի վարչական հատվածն ու դիսպանսերային բաժանմունքը, առաջին ստացիոնարային բաժանմունքը և նոր բացված ծառայությունը, որի շրջանակում սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրվում և՛ պացիենտին, և՛ նրա ընտանիքի անդամներին: Փոխվել է նաև ջրահեռացման և ջրամատակարարման համակարգը, ձեռք է բերվել նոր գույք: Առաջիկայում նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ սկսել կենտրոնի 4-րդ հարկում, որից հետո կտեղադրվի արդեն իսկ ձեռք բերված նոր վերելակը: Հիշեցնենք, որ ՀՀ-ում մոտ 7400 անձ հաշվառված է` որպես թմրամիջոց գործածող, որոնցից 4000-ը կաննաբինոիդներ են օգտագործում, իսկ մյուս մասը՝ օպիոիդներ: Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում ստացիոնար բուժում են ստանում 35 հիվանդ: Ամբուլատոր պայմաններում մեթադոնային փոխարինող բուժում է ստանում 404 հոգի, որից 5-ը կին է: