
57 views
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի նախագահությամբ տեղի է ունեցել արագ արձագանքման բժշկական թիմի (ԱԱԲԹ) ստեղծման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը։ Խմբի անդամները հանդես են եկել զեկույցներով, անդրադարձել ԱԱԲԹ-ի հաստիքների, գույքացանկի, նյութատեխնիկական միջոցների հատկացումներին առնչվող հարցերին։ Նիստի ընթացքում քննարկվել են արագ արձագանքման բժշկական թիմի միջազգային գրանցման և մենթորի տրամադրման ընթացակարգերին, ընթացիկ այլ հարցերի։ Քննարկումների արդյունքում որոշվել է տասնօրյա ժամկետում քննարկել թիմի ղեկավարի և նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալի պաշտոններում թեկնածուների ցուցակները և տալ համապատասխան առաջարկություններ։ Հնչել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության մասնակցության և գործառույթների վերաբերյալ առաջարկներ։ Նիստի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ԱԱԲԹ-ի նյութատեխնիկական ապահովման ուղղությամբ` վերջնականացնելով գույքացանկերի կազմումը, մենթորների ցանկի հրապարակումը, ձևավորելով թիմի մարզիչների խումբը` համապատասխան ուսուցման դասընթացները կազմակերպելու նպատակով: Նիստի արդյունքում առաջարկ է եղել միջգերատեսչական աշխատանքային խմբին կից ստեղծել ստանդարտ գործելակարգերի մշակման ենթախումբ, որում կընդգրկվեն համապատասխան ոլորտների մասնագետներ: Õ†Õ·Õ¥Õ¶Ö", Õ¸Ö€ Õ´Õ«Õ»Õ£Õ¥Ö€Õ¡Õ¿Õ¥Õ½Õ¹Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ ÕÕ´Õ¢Õ« Õ¶Õ«Õ½Õ¿Õ¥Ö€Õ¨ Õ¯Õ£Õ¸Ö'Õ´Õ¡Ö€Õ¾Õ¥Õ¶ Õ¡Õ¼Õ¶Õ¾Õ¡Õ¦Õ¶ Õ¡Õ´Õ«Õ½Õ¨ Õ´Õ¥Õ¯ Õ¡Õ¶Õ£Õ¡Õ´, Õ«Õ½Õ¯ Õ¡Õ¶Õ°Ö€Õ¡ÕªÕ¥Õ·Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´` Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« Õ¯Õ¡Ö€Õ³ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¾Õ¡Õ®Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´: Աշխատանքային խմբի անդամները յուրաքանչյուր հաջորդ նիստի ընթացքում կներկայացնեն հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ։