
93 views
Հին չինական գրքերից մեկում թեյի դրական հատկությունների մասին գրված է . « Թեյը դառնահամ է , սակայն , երբ մարդ խմում է այն , սկսում է ավելի լավ տրամաբանել , վերանում է քնկոտությունը , հոգնածությունը , պայծառանում է տեսողությունը » ։ Չին իմաստասերները համարել են , որ թեյը միջնորդի դեր է կատարում Բուդդայի և թեյ խմողի միջև , օգնում է մարդուն հասնելու ինքնաճանաչման , բարձրացնում է նրա ոգին , առողջացնում և հանգստացնում հոգին , և հետևաբար պարգևում առողջ , երկարակյաց կյանք։ Կանաչ թեյ ստանալու համար տերևներն անմիջապես ենթարկվում են ջերմային վերամշակման։ Կանաչ թեյը զիջում է սև թեյին բուրմունքով , սակայն դրա մեջ ավելի շատ է օգտակար նյութերի բաղադրությունը։ Որակյալ կանաչ թեյի ըմպելիքը կիտրոնի գույն ունի , ցածրորակը՝ դեղին։ Ô¿Õ¡Õ¶Õ¡Õ¹ Õ©Õ¥ÕµÕ¶ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¤Õ«Õ¦Õ¥Õ¶Õ¿Õ¥Ö€Õ«Õ¡ÕµÕ« Ö‡ Õ¡Õ²Õ«Õ¶Õ¥Ö€Õ« Õ¬Õ¸Ö€Õ±Õ¡Õ©Õ¡Õ²Õ¡Õ¶Õ©Õ« Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¸Ö"Õ´Õ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´Ö‰ Բուժման նպատակով պատրաստում են կանաչ թեյի 5%- անոց թուրմ՝ եռացրած ջրով , 30 րոպե անց թուրմը մեկ ժամ եռացնում են ջրային բաղնիքի վրա , պարբերաբար խառնում։ Եփուկը լցվում է շշերի մեջ և պահվում սառնարանում։ Խմել օրը 2 անգամ , ուտելուց 30 րոպե առաջ , 1 թեյի գդալից մինչև 1 դեսերտային գդալ՝ կախված տարիքից։ Հիվանդության սուր ընթացքի դեպքում խմել 10 օր , իսկ քրոնիկ ընթացքի դեպքում՝ 15-20 օր ։ Թարմ պատրաստված թուրմը պահպանում է արևայրուքից , օգտագործվում է աչքերի կոպերի բորբոքման , մաշկի բորբոքված վերքերի բուժման համար , ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում օգտագործել օրը 4 անգամ՝ մեկական ճաշի գդալ ։ Հիպերտոնիայի դեմ . Կես թեյի գդալ կանաչ թեյին ավելացնել կես բաժակ եռջուր , թրմել 45 րոպե։ Հովանալուց հետո ավելացնել 15-20 կաթիլ վաղենակի ոգեթուրմ։ Այս չափաբաժինը խմել հետևյալ ձևով . 1- ին օրը՝ առավոտյան , 2- րդ օրը՝ առավոտյան և երեկոյան , 3- րդ օրը՝ առավոտյան , կեսօրին և երեկոյան , 4- րդ օրը՝ առավոտյան և երեկոյան , 5- րդ օրը՝ առավոտյան։ Դեղամիջոցը պետք է խմել ուտելուց 30 րոպե առաջ , ունի արագ ներգործություն։ Օգտագործելուց առաջ ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ : Սրտխառնոցի դեպքում անհրաժեշտ է ծամել չոր , կանաչ թեյ ։ Առույգացնող թեյ . Եռացրած ջրով ցայել ճենապակյա թեյնիկը և անմիջապես լցնել մեկական թեյի գդալ նարնջի պտղամիս և սև թեյ , ավելացնել 3 թեյի գդալ կանաչ թեյ։ Թուրմի վրա լցնել 250 մլ եռջուր։ Թեյը պատրաստ է։ Վիտամինային թեյ . 2 ճաշի գդալ կանաչ թեյը լցնել ճենապակյա թեյնիկի մեջ , վրայից 250 մլ եռջուր , 2-3 րոպե փակ կափարիչով ամուր ծածկել , ավելացնել մանր քերիչով անցկացրած խնձոր , 1/4 թեյի գդալ դարչին , թրմել 3 րոպե և խմել։ Համեմունքային թեյ . Ճենապակյա թեյնիկի մեջ լցնել 2 հատիկ մեխակ , 1/4 թ . գ . կոճապղպեղ , կես թեյի գդալ դարչին , ավելացնել 500 մլ ջուր , եփել մինչև եռալը , կրակն անջատելուց հետո ավելացնել 1 թեյի գդալ սև թեյի թուրմ , 5 րոպե թրմել , խմել կիտրոնով։ Միչև հիմա շատ է խոսվել կանաչ թեյի օգտակարության մասին , սակայն այն ունի իր բացասական հետևանքները : Ու սումնասիրությունները ցույց են տվել , որ կանաչ թեյի չարաշահումը , եթե ոչ վտանգավոր , ապա ծայր աստիճան անցանկալի է հղիների համար : Այս հեղուկի օրական երկուական բաժակից ավելի օգտագործումը իջեցնում է օրգանիզմի կողմից վիտամին B9- ի յուրացումը , ինչն այնքան անհրաժեշտ է պտղի նյարդային համակարգի զարգացման համար : Կանաչ թեյի չափից շատ օգտագործումը հանգեցնում է երկաթի պակասի և մեծացնում է անեմիայով հիվանդանալու վտանգը , վնասվում է լյարդը : Կանաչ թեյը օգտակար է , եթե նրա օգտագործումը չի գերազանցում օրական 2 բաժակը : Ô±ÕºÖ€Õ¥Ö" Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»