
135 views
Երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող ֆինանսական միջոցների չափը մասնագիտացված և ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում նախատեսվում է սահմանել մեկ երեխայի հաշվարկով մեկ ամսվա համար 60.8 հազար դրամ կամ մեկ օրվա ծախսը 2 հազար դրամ: ԵՐԵՎԱՆ, Sputnik. ՀՀ կառավարության հունիսի 13-ի հերթական նիստում ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի օրենսդրության բարեփոխման և զարգացման վերաբերյալ որոշում: Ô½Õ¶Õ¡Õ´Õ¡Õ¿Õ¡Ö€ Õ¨Õ¶Õ¿Õ¡Õ¶Õ«Ö"Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ«Õ¶ Õ°Õ¥Ö€Õ©Õ«Õ¶ Õ¤Õ«Õ¿Õ¾Õ¥Õ¬Õ¸Ö' Õ§ Õ¸Ö€ÕºÕ¥Õ½ Õ·Õ¸Ö'Ö€Õ»Ö…Ö€ÕµÕ¡ ÕÕ¶Õ¡Õ´Ö"Õ« Ö‡ ÕºÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´ Õ£Õ¿Õ¶Õ¾Õ¸Õ² Õ¡ÕµÕ¶ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ« ÕÕ¶Õ¡Õ´Ö"Õ« Õ¸Ö' Õ¤Õ¡Õ½Õ¿Õ«Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¥Ö€ÕºÕ´Õ¡Õ¶ Õ¡ÕµÕ¬Õ¨Õ¶Õ¿Ö€Õ¡Õ¶Ö"Õ¡ÕµÕ«Õ¶ Õ±Ö‡, Õ¸Õ¾Ö"Õ¥Ö€ Õ¿Õ¡Ö€Õ¢Õ¥Ö€ ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ Õ°Õ¶Õ¡Ö€Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¹Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶ ÕÕ¶Õ¡Õ´Ö" Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ¯Õ¥Õ¶Õ½Õ¡Õ¢Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¡Õ´ ÕÕ¶Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Õ¬ Õ¨Õ¶Õ¿Õ¡Õ¶Õ«Ö"Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´: Որոշման համաձայն հաստատվել են խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, հաշվառման, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, որակավորման և վերապատրաստման, խնամատար ընտանիքում հոգեզավակի խնամքի նկատմամբ վերահսկողության կարգերը, խնամատար ընտանիքին ամսական ժամանակահատվածով դրամական միջոցների վճարման կարգը և չափը, խնամատարության պայմանագրերի օրինակելի ձևերը: Որպես խնամատար ընտանիքի ինստիտուտի արդյունավետության բարձրացման նախապայման, ընդունված որոշմամբ հստակ սահմանվում են նաև խնամատարության տարբեր ձևերը և տեսակները, խնամատար ընտանիքների վերահսկողության և խնամատար ծնողների վերապատրաստման կարգը: Երեխայի խնամքի և դաստիարակության համար տրամադրվող ֆինանսական միջոցների չափը մասնագիտացված և ընդհանուր տիպի խնամատար ընտանիքներում նախատեսվում է սահմանել մեկ երեխայի հաշվարկով մեկ ամսվա համար 60.8 հազար դրամ կամ մեկ օրվա ծախսը 2 հազար դրամ: Որոշման կիրարկման արդյունքում՝ օրենսդրությունը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին և կկանոնակարգվի երեխայի խնամքի և դաստիարակության համար նախատեսված միջոցների և դրանց դիմաց տրվող վարձատրության տրամադրման մեխանիզմները: Read more: https://armeniasputnik.am/