
67 views
Աշխարհում ամեն տարի կատաղություն հիվանդությունից տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ£Õ«Õ¿Õ¥Õ¶Ö" Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ´Õ¡Õ½Õ«Õ¶ • Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Մարդու մոտ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուր և պահոց են համարվում գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետները իսկ կենցաղում` ընտանի կենդանիները (շներ, կատուներ), գյուղատնտեսական կենդանիները: • Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, ճանկռելու և այլնի արդյունքում): Նաև վարակված կենդանու թքի միջոցով` անմիջական շփման դեպքում (լորձաթաղանթներով կամ մարդու վնասված մաշկով)։ • Կենդանիների հիվանդության գաղտնի շրջանը 14-16 օր է, որից հետո հիվանդ կենդանին դառնում է անհանգիստ, գրգռված, նկատվում է առատ թքարտադրություն, հրաժարվում է խմելուց և ուտելուց, առաջնում են ջղաձգումներ, լուծանք և կենդանին սատկում է: • Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 10 օրից մինչև 1 տարի է և պայմանավորված է կծած տեղով (գլուխը, դեմքը, վիզը, ձեռքի մատները կծելիս այդ տևողությունը կարճ է, իսկ իրանը, ոտքը կծելիս` երկար): Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¡Õ¶Õ¥Õ¬ Õ¯Õ¥Õ¶Õ¤Õ¡Õ¶Õ¸Ö' Õ¯Õ®Õ¥Õ¬Õ¸Ö' Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´, Õ¸ÕžÖ€Õ¶ Õ§ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Կատաղություն հիվանդությունը սպեցիֆիկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները (հակակատաղության պատվաստանյութ) համարվում են նաև բուժում, հետևաբար անհրաժեշտ է կենդանիների, հատկապես՝ թափառող, անհայտ և վայրի կծելու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ վերքը մշակելու և համապատասխան պատվաստումներ ստանալու համար: