Կարելի է օգտագործել էներգետիկ խմիչք????

Էներգետիկ խմիչքները խորհուրդ չի տրվում`
1.18 տարին չլրացած անձանց
2.մեծահասակներին,
3.ծերերին,
4.հիպերտոնիկներին,
5.սրտային հիվանդներին,
6.աթերոսկլերոզով հիվանդներին,
7.անքնությամբ տառապողներին
8.հղի և կերակրող մայրերին
1.Էներգիետիկ խմիչքները պարունակում են մեծ քանակով կոֆեին-հզոր փսիխոմոտոր է, այն պայքարում է քնկոտության դեմ, հոգնածության դեմ և լավացնում է ուղեղի աշխատանքը:
Կոֆեինի թույլատրելի չափաբաժինը ` հասուն մարդու համար-400 մգ է
հղի կնոջ համար-200մգ
երեխայի համար-45մգ
Մեկ շիշ էներգետիկ խմիչքը իր մեջ պարունակում է 130-160մգ կոֆեին:
Կոֆեինի չափաբաժնի չարաշահումից (передозировка) կարող են մահանալ:
2.Էներգետիկ խմիչքները պարունակում են շաքար
Եթե շաքարը անցնելով օրգանիզմ, չի օգտագործվում որպես էներգիայի աղբյուր, կարող է վերածվել ճարպի գիրացման պատճառ հանդիսանալով:
Եթե ցանկանում եք նիհարել-մի’ օգտագործեք էներգետիկ խմիչքներ
3. Էներգետիկ խմիչքները պարունակում են ածխաթթու գազ -այն հայտնվելով մարդու օրգանիզմում, բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը, որից էլ հնարավոր է,որ ստամոքսի պարունակությունը հայտնվի կերակրափողում:
Ածխաթթու գազը կարող է առաջացնել կերակրափողի քաղցկեղ:
Ապրեք Առողջ… Պատրաստեց Բ. Գ.