
347 views
Ô¿Õ¡Ö€Õ´Õ«Ö€ Ö"Õ¡Õ´Õ«Õ¶ Õ´Õ¡Õ·Õ¯Õ« (Õ°Õ¡Õ¦Õ¾Õ¡Õ¤Õ¥Õº` Õ¬Õ¸Ö€Õ±Õ¡Õ©Õ¡Õ²Õ¡Õ¶Õ©Õ¶Õ¥Ö€Õ«) Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ«Õ¹ Õ¢Õ¶Õ¸Ö'ÕµÕ©Õ« Õ½Õ¸Ö'Ö€ Õ¢Õ¸Ö€Õ¢Õ¸Ö"Õ¸Ö'Õ´ Õ§: Հարուցիչը ստրեպտոկոկն է, որը փոխանցվում է վնասված մաշկի (ճանկռվածքներ, քերծվածքներ, հարուկներ և այլն) միջոցով: Կարմիր քամին կարող է առաջանալ որպես թարախային վերքերի, կարբունկուլի բարդություն, ինչպես նաև ստրեպտոկոկեր պարունակող այլ թարախային օջախների շուրջը: ÕŠÕ¡Õ©Õ¸Õ£Õ¥Õ¶Õ¥Õ¦ Հիվանդությունը սովորաբար սկսվում է հանկարծակի (դող, գլխացավ, հաճախակի փսխումներ, ջերմաստիճանի բարձրացում մինչև 30-40 C, երբեմն` զառանցանք): Ախտահարված մաշկը կարմրում է (էրիթեմա) և թեթևակի ուռչում, ունենում է խիստ ուրվագծված սահմաններ, արագ մեծանալով` առաջացնում է այրոց, ցավեր: Էրիթեմային կարմիր քամին երբեմն առանց բուժման անցնում է 3-7 օրից, բայց գործընթացը կարող է նաև ձգձգվել` անցնելով մարմնի մի հատվածից մյուսին (թափառող կարմիր քամի): Առավել ծանր` բշտային կարմիր քամու ժամանակ կարմրած մաշկի վրա առաջանում են թարախային կամ թափանցիկ հեղուկով լցված բշտիկներ: Շատ ավելի ծանր է ընթանում ֆլեգմոնային կարմիր քամին, որն ուղեկցվում է ենթամաշկային ֆլեգմոնի առաջացմամբ: Ամենածանր` փտախտային ձևի ժամանակ մաշկը մեռուկանում է: Նույնիսկ առավել թեթև` էրիթեմային կարմիր քամու դեպքում հնարավոր են բարդություններ` արյան վարակում և ուղեղապատյանաբորբ: Բուժում Կարմիր քամու կասկածի դեպքում պետք է դիմել բժշկի: Բուժման տնային միջոցները (քափուրի յուղ քսելը, վրան կավճափոշի ցանելը, խավավոր կարմիր գործվածքով փաթաթվելը) անօգուտ են, իսկ տաքացնող կոմպրեսները` ուղղակի վտանգավոր: Ախտահարված մաշկին հակացուցված է յոդ , իխթիոլի քսուք, ներկող նյութեր քսել, որովհետև դրանք կարմրությունը քողարկելով` դժվարացնում են ախտորոշումը (հատկապես գլխի մազածածկ մասի կարմիր քամու ժամանակ): Այստեղ ախտահարված մասի միայն եզրերն են կարմիր, իսկ մնացած մակերևույթն անգույն է (այսպես կոչված` սպիտակ կարմիր քամի): Հիվանդությունից (հատկապես չբուժված) հետո երբեմն պահպանվում է հիվանդության հարուցչի հանդեպ գերզգայունությունը, և կարմիր քամին ժամանակ առ ժամանակ կրկնվում է (սովորաբար նույն հատվածում): Կարմիր քամիով ոտքերի բազմակի ախտահարումը կարող է փղախտի պատճառ դառնալ: Ô¿Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¸Ö'Õ´ Անհրաժեշտ է հետևել մաշկի մաքրությանը, մանր վնասվածքները շտապ մշակել յոդի սպիրտային լուծույթով կամ հականեխիչ միջոցներով: Չնայած կարմիր քամու փոխանցման հավանականությունը փոքր է, այնուամենայնիվ, վարակումից խուսափելու նպատակով, հիվանդի հետ շփվելուց հետո ձեռքերը լավ լվանալ կամ մաքրել սպիրտով: