
403 views
Կարմրուկ ( լատ. ՝ morbilli ), սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է , որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով , արտահայտված ինտոքսիկացիայով , կատարային և ցանային համախտանիշով , ինչպես նաև յուրահատուկ էնանթեմայով ` Բելսկի - Կոպլիկ - Ֆիլատովի բծերով ։ Կարմրուկի զարգացման պատմությունը բաժանվում է 3 հիմնական փուլերի՝ մինչև հակաբակտերիային բուժումը , հակաբակտերիային բուժման շրջան , ակտիվ պատվաստային շրջան : Հ իվանդության հարուցիչը միքսովիրուսների ընտանիքին և «Morbillivirus» ցեղին պատկանող 120-250 նմ չափերով ֆիլտրվող վիրուսն է։ Ունի բարդ անտիգենային կառուցվածք և ինֆեկցիոն , կոմպլեմենտ կապող , հեմագլյուտինացնող և հեմոլիտիկ հատկություններ։ Կարմրուկի վիրուսը պարունաՀարուցիչը խիստ անկայուն է արտաքին միջավայրում , արագ ոչնչանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից և տեսանելի լույսից։ Խիստ զգայուն է չորացման հանդեպ ։ Վարակի փոխանցման մեխանիզմը աէրոգենն է՝ օդա - կաթիլայինը։ Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու , փռշտալու , խոսակցության ժամանակ ։ Թաքնված շրջանը դեպքերի մեծ մասում կազմում է 9-10 օր , բայց կարող է երկարել մինչև 13-17 օր , իսկ կանխարգելման նպատակով գամագլոբուլին ստացած երեխաների մոտ՝ 21 օր։ Հիվանդության կատառային շրջանում նկատվում է ջերմության բարձրացում , հարբուխ , չոր բնույթի հազ , կոնյունկտիվիտներ։ Երբեմն լինում է ձայնի խզվածություն , կոպիտ և աղմկոտ հազ։ Առկա է նաև արցունքահոսություն , լուսավախություն։ Հիվանդի դեմքը քիչ այտուցված է , կոպերը գերարյուն , քթից՝ շճային արտադրություն։ Հիվանդության այս շրջանում հատկապես բնորոշ են Բելսկու - Կոպլիկի - Ֆիլատովի բծերի ( այտերի լորձաթաղանթների վրա գոյացող հատիկավոր դեղնասպիտակավուն բնույթի ներցան՝ օղակավորված գերարյուն գոտիով ) առաջացումը , որից 1-2 օր հետո սկսում է զարգանալ բնորոշ ցանային շրջանը ։ Կատառային շրջանի 3-4, երբեմն 7 օրը նկատվում է ջերմության բարձրացման նոր ալիք , որը սկիզբ է տալիս ցանային շրջանին։ Կարմրուկին խիստ բնորոշ է ցանի զարգացման էտապայնությունը։ Ցանը փայլուն , կարմրավարդագույն խոշոր բծերի տեսք ունի։ Առաջին օրը ցանն արտահայտվում է հետականջային շրջանում , ապա դեմքի և պարանոցի վրա։ 2- րդ և 3- րդ օրերին այն տարածվում է կրծքավանդակի , որովայնի , իրանի և այտերի վրա։ Սովորաբար ցանը 3-4 օր հետո գունաթափվում է , ձեռք է բերում կապտավուն երանգավորում և ավարտվում գորշաշագանակագույն գունակավորումով։ Պիգմենտացիայի շրջանը կարող է տևել 2 շաբաթ և ունենալ հետադարձ ախտորոշիչ նշանակություն։ Որոշ հիվանդների մոտ 5-7- րդ օրը կարող է նկատվել թեփոտում ։ Հ աճախ հանդիպող բարդութուններից են թոքաբորբերը , միջին ականջի բորբոքումը , լարինգիտը , լարինգոտրախեիտը , բրոնխիտները։ Կարմրուկի ժամանակ թոքաբորբերը կարող են հանդիպել հիվանդության ցանկացած շրջանում։ Այն ավելի ծանր է ընթանում վաղ տարիքի երեխաների մոտ։ Կարմրուկի ժամանակ կարող են առաջանալ նաև ստոմատիտներ , կոպերի և ծիածանաթաղանթի բորբոքում : Հիվանդի սնունդը պետք է լինի դյուրամարս , ջրիկ , բարձր կալորիական։ Հիգիենիկ պահանջները պետք է պահպանվեն խստությամբ : Հիվանդների մեկուսացումը սովորաբար կազմակերպվում է տնային պայմաններում։ Մեկուսացումն ավարտվում է ցանավորման սկզբից 10 օր h ետո , իսկ բարդությունների դեպքում՝ նրանց վերացումից h ետո։