
101 views
Հայաստանում տարեսկզբից կարմրուկի բերովի չորրորդ դեպքն է արձանագրվել: Դեպքերը համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի եւ Վրաստանի հետ: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ չնայած Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն ներկայումս եվրոպայում կարմրուկի համաճարակը լուրջ առողջապահական խնդիր է: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ§ Õ¯Õ¡Ö€Õ´Ö€Õ¸Ö'Õ¯Õ¨ Õ¥Ö' Õ«ÕžÕ¶Õ¹ Õ¡ÕÕ¿Õ¡Õ¶Õ«Õ·Õ¶Õ¥Ö€ Õ¸Ö'Õ¶Õ« Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ եւ ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով եւ օժտված է խիստ բարձր վարակելիությամբ: Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսակցության ժամանակ: Կլինիկական հիմնական փուլերը չորսն են` ինկուբացիոն, նախանշանային (կատառալ), ցանավորման եւ ռեկոնվալեսցենցիայի (պիգմենտացիա ): Ինկուբացիոն շրջանը 9-11 օր է: Կատառալ շրջանը սկսվում է սուր: Այն տեւում է 1-6, միջինը՝ 3-4 օր: Սկզբում ի հայտ է գալիս հարբուխը` քթից շճային կամ շճա-թարախային արտադրությամբ: Այնուհետեւ վերը նշվածին միանում է չոր, կպչուն հազը: Այլ նշաններն են՝ Õ¼Õ«Õ¶Õ«Õ¿ Õ¯Õ¸Õ¶ÕµÕ¸Ö'Õ¯Õ¿Õ«Õ¾Õ«Õ¿ կոպերի այտուց Õ½ÕºÕ«Õ¿Õ¡Õ©Õ¡Õ²Õ¡Õ¶Õ©Õ« Õ£Õ¥Ö€Õ¡Ö€ÕµÕ¸Ö'Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ աչքից թարախային արտադրությունը: մարմնի ջերմաստիճանը բարձրանում է՝ ծանր դեպքերում հասնելով 39-40°C: Հիվանդության 3-5-րդ օրը, ինտոքսիկացիայի եւ կատառալ երևույթների առավելագույն ֆոնի վրա, ի հայտ է գալիս էտապային ցանը: Կարմրուկի ժամանակ ցանի էտապայնությունն այնքան լավ է արտահայտված, որ գրավում է հիվանդի եւ շրջապատի ուշադրությունը: Առաջին օրը ցանավորվում է ականջախեցու հետին հատվածը, դեմքը, պարանոցը, կրծքավանդակի վերին հատվածը, երկրորդ օրը` իրանի մնացած մասերը, իսկ երրորդ օրը` վերջույթները: Սովորաբար կարմրուկային ցանը վառ կարմիր է, լավ տեսանելի, առատ, ցանային էլեմենտներն անընդհատ շատանում են: Ցանը կարող է ուղեկցվել չափավոր քորով: Ô²Õ¸Ö'ÕªÕ¸Ö'Õ´Õ¨ Կարմրուկի թեթեւ տեսակի դեպքում դեղորայք չի նշանակվում: Հիվանդը մնում է տանը, նրան խնամում են՝ հետեւելով բժշկի ցուցումներին: Ծանր դեպքերում նշանակվում է հակաբիոտիկներ, տարվում է սիմպտոմատիկ բուժում: Կարանտինը սահմանվում է 21 օր: Հիվանդների մեկուսացումը սովորաբար կազմակերպվում է տնային պայմաններում։ Հոսպիտալացվում են վաղ տարիքի երեխաները եւ բարդություններ ունեցող հիվանդները։ Հիվանդներին պետք է մեկուսացնել, առանձնացնել նրանց սպասքը, իրերը, հիգիենայի պարագաները, հաճախ օդափոխել սենյակը: Õ†Õ¥Ö€Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ´ Õ¯Õ¡Ö€Õ´Ö€Õ¸Ö'Õ¯Õ« Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¡Õ¶ÕÕ¡Ö€Õ£Õ¥Õ¬Õ¸Ö'Õ´Õ¨ ÕºÕ¡Õ¿Õ¾Õ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ´Õ¶ Õ§: Նյութը՝ doctors.am