
101 views
Կարո՞ղ է արդյոք կրծքի սիլիկոնե իմպլանտը քաղցկեղի պատճառ հանդիսանալ։ Իմպլանտները կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ չեն հանդիսանում: Դրանք անգամ չեն բարձրացնում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք, որոնք կրում են կրծքագեղձի իմպլանտ, ունեն անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոմայի զարգացման որոշակի ռիսկ: Լիմֆոմայի այս տեսակը դասվում է ոչ Հոջկինյան լիմֆոմաների շարքին: Սա քաղցկեղի տեսակ է, որը զարգանում է կնոջ ավշային համակարգում: Եթե ունեք կրծքագեղձի իմպլանտ կամ պլանավորում եք նման վիրահատություն, ապա որոշ առանձնահատկությունների մասին պետք է տեղեկացված լինեք Ձեզ վիրահատող բժշկի կողմից։ Ինչու՞ են սիլիկոնե իմպլանտները կապում քաղցկեղի հետ։ Գիտնականներն ամբողջովին չեն պարզել, թե ինչու են իմպլանտները բարձրացնում անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոմայի առաջացման ռիսկը: Բայց մի բանում նրանք վստահ են, որ իմպլանտ կրող այն կանանց, ում մոտ հայտնաբերվել է լիմֆոմայի այդ տեսակը, 95% դեպքերում առկա են եղել այսպես կոչված textured (անհարթ մակերեսով) իմպլանտներ: Ե՛վ հարթ, և՛ անհարթ մակերեսով իմպլանտները լայնորեն օգտագործվում են կրծքագեղձերի թե՛ էսթետիկ, թե՛ վերականգնողական վիրահատությունների ժամանակ: Անհարթ մակերեսով իմպլանտներն ավելի քիչ շարժուն են և էսթետիկ ավելի լավ արդյունք են ապահովում, սակայն գիտնականները կարծում են, որ անհարթ մակերեսով իմպլանտները կարող են գրգռել որոշ կանանց իմունային համակարգը և լիմֆոմայի զարգացման պատճառ դառնալ: ÕˆÕ¾Ö"Õ¥ÕžÖ€ Õ¥Õ¶ Õ¼Õ«Õ½Õ¯Õ« ÕÕ´Õ¢Õ¸Ö'Õ´Ö‰ Անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոման բավականին հազվադեպ հանդիպող հիվանդություն է: Անգամ եթե իմպլանտ եք կրում, լիմֆոմայի այդ տեսակով հիվանդանալու ռիսկը շատ ու շատ ցածր է: Գիտնականները կարծում են, որ իմպլանտ կամ սիլիկոնե էքսպանդեր կրող 50,000 կանանցից միայն մեկը կհիվանդանա անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոմայով: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ§ ÕºÕ¥Õ¿Ö" Õ¡Õ¶Õ¥Õ¬, Õ¥Õ©Õ¥ Õ¯Ö€Õ¸Ö'Õ´ Õ¥Ö" Õ½Õ«Õ¬Õ«Õ¯Õ¸Õ¶Õ¥ Õ«Õ´ÕºÕ¬Õ¡Õ¶Õ¿Ö‰ Խոսեք Ձեր բժշկի հետ: Գիտնականների մեծ մասը խորհուրդ չի տալիս հեռացնել անհարթ մակերեսով սիլիկոնե իմպլանտները, որոնք լիմֆոմայի առաջացման ռիսկն են բարձրացնում: Բայց, այնուամենայնիվ, եթե անհանգիստ եք, խոսեք Ձեր բժշկի հետ: Կարևոր է հետևել անապլաստիկ խոշոր-բջջային լիմֆոմայի արտասովոր նշաններին: Դրանք կարող են ի հայտ գալ մարմնի ցանկաված մասում, բայց ամենից հաճախ առաջանում են վիրահատված կրծքագեղձերի սպիի շրջանում: Կանոնավոր ստուգե՛ք Ձեր կուրծքը` հայտնաբերելու հետևյալ խնդիրները` Նոր գոյացությունների առկայություն Կրծքագեղձի պնդացումներ կամ դեֆորմացիա Մշտական կամ անցողիկ քրոնիկ ցավ իմպլանտով կրծքագեղձի շրջանում Մաշկի ցան այդ շրջանում Սպիի ձևափոխում Õ†Õ¡Ö‡ Õ¸Ö'Õ·Õ¡Õ¤Ö€Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ¤Õ¡Ö€Õ±Ö€Õ¥Ö"` Իմպլանտի շուրջ հավաքված հեղուկին Մազաթափությանը Քաշի զգալի կորստին Սակայն այս ախտանշաններն ավելի հաճախ այլ խնդիրների հետևանք կարող են լինել և բնորոշ չեն միայն լիմֆոմայի այդ տեսակին: Այդ իսկ պատճառով փոփոխություն տեսնելիս անհրաժեշտ է դիմել բժշկի: Վաղ բուժման մեջ է մտնում իմպլանտի և շրջակա հյուսվածքի անմիջապես հեռացումը։ Նյութը ՝ breast.am