59 views
Կերակրի սոդան լայն գործածություն ունի կյանքի տարբեր ոլորտներում և առավել հաճախ կիրառվում է խոհանոցում ու կենցաղում, սակայն քչերին է հայտնի, որ այն կարող է կիրառվել նաև առողջապահության ոլորտում՝ օգնելով պայքարել առողջական մի շարք խնդիրների դեմ։ Բրիտանական Express պարբերականը՝ հղում անելով Dr Axe բժշկական ռեսուրսին, ներկայացրել է կերակրի սոդայի օգտագործման հինգ այլընտրանքային տարբերակ առողջական ամենատարբեր խնդիրների դեմ պայքարի համար։ Õ"Õ«Õ¦Õ¸Ö'Õ²Õ«Õ¶Õ¥Ö€Õ« Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€ Անգամ բուժաշխատողներն են համաձայն այն պնդման հետ, որ կերակրի սոդայի գործածությունը կարող է շատ արդյունավետ լինել միզուղիների վարակների բուժման հարցում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մի քանի շաբաթ շարունակ սոդայի ընդունումն օգնում է չեզոքացնել միզուղիների վարակներով հիվանդների մեզի թթվայնությունը, ինչն էլ իր հերթին օգնում է մեղմել ցավոտ ախտանշանները։ Õ"Õ¡Ö€Õ½Õ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Սոդայի օգնությամբ կարելի է բարելավել ստամոքսի pH բալանսը՝ այդ կերպ ակտիվացնելով մարսողության համակարգի աշխատանքն ու ազատելով մի շարք տհաճ ախտանշաններից։ ÔµÖ€Õ«Õ¯Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Կերակրի սոդան շատ արդյունավետ է նաև երիկամների հիվանդությունների դեպքում։ Այս հիվանդությունների ժամանակ սոդայի ընդունումն օգնում է դանդաղեցնել հիվանդության հետագա զարգացումն ու բարելավում է հիվանդների ընդհանուր վիճակը։ Ô²Õ¥Ö€Õ¡Õ¶Õ« ÕÕ¸Õ¼Õ¸Õ¹Õ« Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Կերակրի սոդան բնական հակասնկային ու հակաբակտերիալ միջոց է, որն արդյունավետ կերպով ոչնչացնում է միկրոօրգանիզմների որոշ տեսակները։ Օրինակ՝ այս միջոցի ազդեցության նկատմամբ զգայուն են Streptococcus mutans բակտերիաները, որոնք հաճախ են դառնում բերանի խոռոչի տհաճ հոտի ու ատամների քայքայման պատճառ։ Ô¸Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¶Õ¸Ö'Ö€ Ö†Õ«Õ¦Õ«Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ« Õ°Õ¥Õ¿ Õ¯Õ¡ÕºÕ¾Õ¡Õ® ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Շատ մարզիկներ տեղյակ են, որ կերակիրի սոդայի ընդունումը կարող է նվազեցնել մարզումներից հետո մկանային ցավերի զարգացման հավանականությունը, ինչպես նաև բարձրացնել ընդհանուր դիմացկունությունը, ինչն էլ կօգնի առավել լավ արդյունքի հասնել։ Նյութը ՝ med.tert.am