
7 views
Հիստերէկտոմիայի ժամանակ վիրաբուժական միջամտությամբ հեռացվում է կնոջ արգանդը, եթե լինում է անհրաժեշտություն, ապա հնարավոր է հեռացվի նաև մյուս ռեպրոդուկտիվ օրգանները ևս՝ վզիկը, արգանդափողերը, ձվարանները: Այն իրականացվում է բազմաթիվ դեպքերում՝ ներառյալ քաղցկեղի, էնդոմետրիոզի, կոնքի օրգանների արտահայտված պրոլապսի ժամանակ: Սովորաբար, ինչպես փաստում են հետազոտությունները, դրանից հետո կնոջ սե@սուալ կյանքը նշանակալի փոփոխությունների չի ենթարկվում: Որոշ կանայք նշում են նույնիսկ սե@սուալ ֆունկցիայի բարելավում, քանի որ վիրահատությունից հետո դադարում են այնպիսի անցանկալի երևույթները, ինչպիսին են ցավը, արյունահոսությունը, անմիզապահությունը: Նրանք ավելի վստահ են զգում իրենց, ավելի քիչ են ընկճվում ինչը դրական է ազդում սեռական կյանքի վրա: Երբեմն լինում են դեպքեր, երբ կինը կարող է ունենալ որոշակի սե@ուալ դժվարություններ, օրինակ երբ հեռացվել են ձվարանները, նվազում է հորմոնների՝ էստրոգենների և տեստոստերոնի սինթեզը, որոնք շատ կարևոր են սե&սուալ ֆունկցիայի համար: Ցածր էստրոգենների մակարդակը առաջ է բերում հեշտոցի հյուսվածքի էլաստիկության և խոնավացման խնդիրներ, ինչը կարող է հարաբերության ժամանակ դիսկոմֆորտի և ցավի պատճառ հանդիսանալ: Իհարկե այս խնդիրը հեշտությամբ հնարավոր է կարգավորել՝ կիրառելով համապատասխան դեղորայքային բուժում: Քանի որ հիստերէկտոմիայից հետո կնոջ մոտ բացակայում է մենստրուացիան և նաև չի կարող հղիանալ, երբեմն որոշ կանանց մոտ դա կարող է ընկալվել որպես կանացիության կորուստ կամ նվազում: Այդպիսի էմոցիոնալ խնդիրները նույնպես լուծելի են՝ քանի որ այս իրավիճակում բոլոր սե&սոլոգիական խնդիրները արդյունավետ կարող են կարգավորվել և կինը երկար տարիներ ապրում է առողջ սե@ական կյանքով: ....................................... Սևադա Հակոբյան