
47 views
Եթե բացենք 1961 թվականին հրատարակված Հայկական ՍՍՀ ատլասի 21-րդ էջը, կտեսնենք, որ հուլիս ամիսին Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը տատանվում էր +240C - +260C-ի միջակայքում: Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021 թվականի հուլիսին այն կազմում էր արդեն +26.30C - +27.50C, կամ +1.30C - +2.00C աստիճանով ավելի բարձր 1961-1990 թվականների համապատասխան նորմաների: Կլիմայի փոփոխությունը գործնականում հաստատված փաստ է, որի վերաբերյալ համակարծիք են աշխարհի և Հայաստանի առաջատար գիտնականները: Բազմաթիվ են նաև վկայությունները, որ ջերմաստիճանի բարձրացումն ազդում է մարդու առողջության վրա` նպաստելով հիվանդացության և մահացության ցուցանիշների բարձրացմանը: Մասնավորապես, բարձրացող ջերմաստիճանը հանգեցնում է արյան շրջանառության և շնչառական համակարգերի հիվանդություններով պայմանավորված մահացության աճին, որոշ ինֆեկցիոն հիվանդությունների (օրինակ՝ մալարիա, դենգե տենդ և այլն) աշխարհագրության փոփոխությանը, ինչպես նաև, մի շարք տարածաշրջաններում տեղումների ավելացման հետևանքով, տրավմատիզմի դեպքերի ավելացմանը: Արդյունքում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատել է, որ 2030-2050թթ. կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել շուրջ 250.000 լրացուցիչ մահերի` մալարիայի, թերսնուցման, դիարեայի և արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հետևանքով, իսկ, հիվանդությամբ պայմանավորված, ծախսերը կկազմեն 2-4 միլիարդ ԱՄՆ դոլար տարեկան: Շոգը հատկապես վտանգավոր է 65 տարեկանից բարձր անհատների, քաղաքային բնակավայրերում ապրողների և առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Ջերմությունն անհամաչափորեն ազդում է նաև բնակչության սոցիալապես խոցելի և մարգինալացված խմբերի վրա, որոնց հասանելիությունը օդի հովացման համակարգերին և առողջապահական ծառայություններին ցածր է, ինչն էլ իր հերթին խորացնում է առողջապահական և սոցիալական անհավասարությունը: Կլիմայի ազդեցության ուսումնասիրությունը մարդու առողջության վրա գտնվում է նաև համալսարանականների ուշադրության կենտրոնում: Մեր գիտնականների կողմից իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում դիտարկվել է ջերմային ալիքների օրերի քանակի և տևողության ավելացում: Այս փոփոխություններով պայմանավորված առավել վտանգավոր տեղաշարժեր են արձանագրվել առավել ցածրադիր և առավել շոգ կլիմայական վայրերում: Վերոնշյալ գոտիներում ամառային ջերմաստիճանի և բնակչության շրջանում մաշկի չարորակ նորագոյացությունների տարածվածության միջև հայտնաբերվել է հավաստի կապ: Հետազոտողների տվյալները ցույց են տալիս նաև, որ ամռանը ջերմային ալիքների տևողությանը զուգընթաց, բոլոր պատճառներից ավելանում է բնակչության մահվան դեպքերի քանակը: Ջերմային ալիքի յուրաքանչյուր հավելյալ 1 օրը պատճառ կարող է դառնալ 5 լրացուցիչ մահվան դեպքի: Ô´Õ¥Õ¼ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ«Õ¶, Õ¥Õ²Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¯Õ¿Ö€Õ¸Ö'Õ¯ ÖƒÕ¸ÖƒÕ¸ÕÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ®, Õ¥Ö€Õ«Õ¿Õ¡Õ½Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¥Ö€Õ¯Õ¸Ö' Õ¥Ö€Ö€Õ¸Ö€Õ¤Õ« Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¡Ö€Õ±Õ¡Õ¶Õ¡Õ£Ö€Õ¾Õ¥Õ¬ Õ§ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¡Õ£Õ«Õ¶ Õ´Õ¥Õ©Õ¥Õ¸Õ¦Õ£Õ¡ÕµÕ¸Ö'Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶: Կլիմայի փոփոխության և դրա ազդեցության դեմ պայքարը մարդկության առաջնահերթ խնդիրներից է և հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներից մեկը, որի իրագործմանը պետք է մասնակցություն ունենա յուրաքանչյուր պետություն իր ուժերի և միջոցների ամբողջ ծավալով: Միևնույն ժամանակ, կարևոր է ունենալ նաև կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող հանրային առողջության սպառնալիքների կառավարման ներպետական ռազմավարություն, որը հնարավորություն կտա պաշտպանել հայաստանցիներին ջերմության բարձրացման հետևանքով ի հայտ եկող վտանգներից: