
167 views
Ô»ÕžÕ¶Õ¹ Õ§ Õ¤Õ«Õ½Ö†Õ¡Õ£Õ«Õ¡Õ¶ Կլլման ակտի խանգարումը (դիսֆագիան) դրսևորվում է բերանով, ըմպանով և կերակրափողով սննդի անցման դժվարացմամբ կամ անհնարինությամբ: Սնունդը կուտակվում է բերանի խոռոչում կամ դանդաղում է դրա տեղաշարժը: Ուտելու ընթացքում սնունդը անցնում է շնչուղիներ, առաջանում է հազ կամ շնչարգելություն: ÕˆÖ€Õ¸ÕžÕ¶Ö" Õ¥Õ¶ Õ¤Õ«Õ½Ö†Õ¡Õ£Õ«Õ¡ÕµÕ« Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ¨ • Բերանըմպանային - խանգարվում է սննդի անցումը ըմպանի հետին մաս • Կերակրափողային – խանգարվում է սննդի անցումը կերակրափողով ÕˆÖ€Õ¸ÕžÕ¶Ö" Õ¥Õ¶ Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¶Õ¨Õ´ÕºÕ¡Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¤Õ«Õ½Ö†Õ¡Õ£Õ«Õ¡ÕµÕ« ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ¨ • Այն հիվանդությունները, որոնք բերում են կլլման մկանների կաթվածի՝ էնցեֆալիտ, բոտուլիզմ, կատաղություն, միասթենիա, պոլիոմիելիտ, Պարկինսոնի հիվանդություն, դեղորայքային թունավորումներ • Հիվանդություններ, որոնք ուղեկցվում են նեյրո-միոպաթիաներով, նյութափոխանակային(մետաբոլիկ) և էնդոկրին խանգարումներով՝շաքարային դիաբետ, ամիլոիդոզ, թիրեոտոքսիկոզ և այլն • Բորբոքային պրոցեսները՝ հարնշիկային (հարտոնզիլյար) աբսցես, վահանագեղձի բորբոքում (թիրեոիդիտ), կոկորդի բորբոքում (ֆարինգիտ), անգինա և այլն • Ուռուցքային հիվանդությունները, բերանի և ըմպանի վնասվածքները, խոցային դեֆեկտները, սնկային ինֆեկցիաները, բերանի խոռոչի չորությունը (xerostomia): ÕˆÖ€Õ¸ÕžÕ¶Ö" Õ¥Õ¶ Õ¯Õ¥Ö€Õ¡Õ¯Ö€Õ¡ÖƒÕ¸Õ²Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¤Õ«Õ½Ö†Õ¡Õ£Õ«Õ¡ÕµÕ« ÕºÕ¡Õ¿Õ³Õ¡Õ¼Õ¶Õ¥Ö€Õ¨ • Կերակրափողի բնածին անոմալիաներ՝ Ցենկերի դիվերտիկուլ, ստոծանու կերակրափողային անցքի (հիատալ) ճողվածք • Կերակրափողի մկանների տոնուսի և շարժողական ֆունկցիայի խանգարում՝ կերակրափողի տարածուն սպազմ, կարդիոսպազմ, սկլերոդերմիա, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն, ծերունական հասակ • Կերակրափողի լուսանցքի նեղացում ուռուցքով, վարիկոզ լայնացած անոթներով • Այլ պատճառներ՝ կերակրափողի ինֆեկցիոն հիվանդություններ, քիմիական այրվածքներ, կերակրափողի վիրահատություններից հետո, սարկոիդոզ, Կրոնի հիվանդություն, կերակրափողի ճնշում հարակից օրգանների պաթոլոգիայի պայմաններում (վահանագեղձի, ավշային հանգույցների մեծացում, աորտայի անևրիզմա) Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥ÕžÕ½ Õ§ Õ¤Ö€Õ½Ö‡Õ¸Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¤Õ«Õ½Ö†Õ¡Õ£Õ«Õ¡Õ¶ Սնունդը կուտակվում է բերանի խոռոչում կամ դանդաղում է դրա տեղաշարժը: Ուտելու ընթացքում սնունդը անցնում է շնչուղիներ, առաջանում է հազ կամ շնչարգելություն: Կերակրափողային դիսֆագիայի ժամանակ սննդի անցման դժվարացումը զգացվում է կրծոսկրի հետևում: Եթե սննդի անցման դժվարացումը առաջանում է կուլ տալուց 1-1.5 վրկ հետո, ապա խոչընդոտը կերակրափողի պարանոցային հատվածում է, եթե 4-5 վրկ հետո՝ կրծքային հատվածում, 6-8 վրկ հետո՝ կերակրափողի ստորին կամ դիստալ հատվածում: Հաճախ հիվանդները դժվարանում են նշել հստակ տեղակայումը: Դիսֆագիայի տեղակայման հստակեցումը կարևոր է ճիշտ ախտորոշման համար: Տարբերում ենք ընդմիջվող (ոչ կայուն) և մշտական (կայուն) դիսֆագիա: Առաջինի հիմքում ընկած է կերակրափողի շարժողական ֆունկցիայի խանգարումը, որի ժամանակ դժվարացած է հատկապես հեղուկի ընդունումը: Կայուն դիսֆագիային բնորոշ է առավելապես օրգանական բնույթի պաթոլոգիան, հիվանդի մոտ դժվարանում է պինդ սննդի ընդունումը: Հաճախ դիսֆագիան զուգակցվում է օդինոֆագիայի հետ՝ ցավ կլլման ժամանակ: Նյարդային հիվանդությունների առկայության դեպքում հիվանդի մոտ կարող է զարգանալ նևրոգեն դիսֆագիա՝ ֆագոֆոբիա(վախ ուտելու նկատմամբ) և հիստերիկ գունդ (globus hystericus ). սա թվացյալ զգացողություն է , որ կերակրագունդը կանգնած է կոկորդում: Ինչպե՞ս է ախտորոշովում դիսֆագիան Ախտորոշման հիմքում ընկած է հիվանդի գանգատները և գործիքային հետազոտությունները՝ կերակրափողի էնդոսկոպիկ հետազոտությունը ( բիոպտատի հիստոլոգիական քննությամբ), PH-մետրիա, կերակրափողի կոնտրաստային ռենտգենոգրաֆիա, կրծքավանդակի ռենտգենաբանականհետազոտություն և նյարդաբանական հետազոտություն: Ախտորոշիչ նշանակություն ունեն նաև դիսֆագիային ուղեկցող ախտանշանները, օրինակ՝ կերակրափողի ուռուցքի դեպքում արտահայտված քաշի կորուստը, դիսֆագիայի զուգակցումը ձայնի խռպոտության հետ, փսխման հետ և այլն: Ô»Õ¶Õ¹Õ¸ÕžÕ¾ Õ§ Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ¤Õ«Õ½Ö†Õ¡Õ£Õ«Õ¡Õ¶ Դիսֆագիան վտանգավոր է իր բարդություններով՝ 1. Քրոնիկ կրկնվող կերակրափողի բորբոքումը (էզոֆագիտ) կարող է բերել ուռուցքի զարգացման, որը հասնելով մեծ չափերի՝ կփակի կերակրափողի լուսանցքը և որպես բարդություն` հիվանդի մոտ կխանգարվի սնուցումը 2. Կերակրափողի ուռուցքի դեպքում կարող է առաջանալ շնչառության խանգարում՝ ընդհուպ մինչև շնչառության կանգ (կերակրափողի ուռուցքը կարող է ճնշել շնչափողը) 3. Կերակրափողի ուռուցքը կարող է ներաճել հարակից օրգաններ 4. Կլլման խանգարման հետևանքով բերանի պարունակությունը կարող է անցնել շնչափող, այնուհետև թոքեր և պատճառ հանդիսանալ թոքաբորբի(ասպիրացիոն թոքաբորբ), թոքի թարախակույտի (աբսցես), թոքի ֆիբրոզի(պնրմոսկլերոզ) զարգացման: Անհետաձգելի վիճակ է հանդիսանում աֆագիան, երբ կերակրափողի լուսանցքը ամբողջովին փակվում է: Դիսֆագիայի ցանկացած դրսևորման դեպքում դիմել բժշկի , քանզի դրա հիմքում կարող է ընկած լինել լուրջ հիվանդություն (վերը նկարագրված), որն անհրաժեշտ է ճիշտ ախտորոշել և ստանալ համապատասխան բուժում: Չզբաղվել ինքնաբուժմամբ, չընդունել որևէ դեղորայք՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու: Ընդունած դեղորայքը կարող է ծանրացնել հիմնական հիվանդության ընթացքը: