
81 views
Բուժաշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը, նրանց շարունակական մասնագիտական զարգացումը, ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացման ապահովումն իրականացվում է շարունակական մասնագիտացման կրեդիտային համակարգի և վերապատրաստումների միջոցով: Դրա շրջանակներում կրթության և գիտության նախարարությունն ամեն տարի առողջապահության նախարարությանը հատկացնում է որոշակի քանակով պետական պատվերի վերապատրաստման ուղեգրեր: Առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 11-ի թիվ 854-Ա հրամանի համաձայն` հատկացված ուղեգրերը տրամադրվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) հետևյալ խմբերում ընդգրկված բուժաշխատողներին, որոնք աշխատում են մարզային և նախարարության ենթակայության բժշկական հաստատություններում: Õ"Õ¡Õ½Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¡ÕºÕ¥Õ½, Õ¸Ö'Õ²Õ¥Õ£Ö€Õ¥Ö€Õ¨ Õ¿Ö€Õ¡Õ´Õ¡Õ¤Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶` Õ¨Õ¶Õ¿Õ¡Õ¶Õ¥Õ¯Õ¡Õ¶ Õ¶ÕºÕ¡Õ½Õ¿Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¸Ö'Õ´ Õ¨Õ¶Õ¤Õ£Ö€Õ¯Õ¾Õ¡Õ®` Õ¶ÕºÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¼Õ¸Ö' Õ¢Õ¸Ö'ÕªÕ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¸Õ²Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶, հաշմանդամության խումբ ունեցողներին, հաշմանդամության խումբ ունեցող անչափահաս երեխա/ներ ունեցողներին, բազմազավակ` մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցողներին, ընտանիքում ժամկետային պարտադիր զինծառայողներ (ամուսին/կին, զավակ) ունեցող բուժաշխատողներին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ընտանիքում զոհված (մահացած) զինծառայողներ (ամուսին/կին, զավակ) ունեցողներին, Նշված խմբերում չընդգրկված այն բուժաշխատողներին, որոնց անվճարունակության վերաբերյալ բուժհաստատության տնօրենի կամ լիազոր մարմնի կողմից ներկայացվում է միջնորդագիր: Վերապատրաստման ուղեգիր ստանալու համար բուժաշխատողները պետք է պահանջվող փաստաթղթերը և դիմում ներկայացնեն առողջապահության նախարարություն: