
87 views
Կոկոսի յուղի դրական ազդեցությունը մաշկի և մազերի վրա յուղի բնական հարուստ բաղադրակազմով է պայմանավորված։ Արևադարձային այդ պտղի յուղը հարուստ է այնպիսի նյութերով, որոնք հակաբակտերյալ, հակաբորբոքային, ինչպես նաև խոնավեցնող և մաշկի ծերացման գործընթացը դանդաղեցնող ազդեցություն ունեն։ Դրանք են՝ հագեցած ճարպաթթուներ, А, Е, В1, В2, В3, К և С վիտամիններ, երկաթ, կալցիում, ֆոսֆոր և այլն։ Կոկոսի յուղն ունի պաշտպանիչ ազդեցություն, ինչը կանխում է արտաքին միջավայրի բացասական ներգործությունը մաշկի և մազերի վրա։ Պատահական չէ, որ կոկոսի յուղն օգտագործում են մազահեռացումից հետո կիրառվող քսուկների, արևից պաշտպանող կրեմների, խնամքի հակատարիքային միջոցների բաղադրակազմում, այն կիրառվում է նաև տարատեսակ մաշկային հիվանդությունների` փսորիազ, էկզեմա և այլ հիվանդությունների բուժման և կանխարգելման համար։ Կոկոսի յուղը կարելի է ամեն օր օգտագործել մաշկը խանավացնելու համար: Այն հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար, սակայն հատկապես արդյունավետ է նորմալ և չոր մաշկի համար: Կոկոսի յուղը պարունակում է ճարպաթթուներ, որոնք լավացնում են մաշկի խոնավությունը կլանող հատկությունը: Այն նաև փափկացնում է ծնկների, կոճերի և արմունկների մաշկը: Եթե մաշկը ճարպոտ է, նվազեցնում է ճարպագեղձերի ակտիվությունը, իսկ չոր մաշկի դեպքում խթանում է: Կարող է օգտագործվել նույնիսկ մաշկի աննշան բորբոքման դեպքում, միաժամանակ ունի հանգստացնող հատկություն: Կոկոսի յուղ կարելի է օգտագործել նույնիսկ այրվածքների դեպքում: Վնասված հատվածին կարելի է քսել յուղի փոքր քանակ, բայց անչափ կարևոր է համոզվել, որ այն ալկոհոլ կամ այլ բուրավետ նյութեր չի պարունակում: Կոկոսի յուղը պարբերական օգտագործման դեպքում բարձրացնում է մաշկի կայունությունը ցրտին: Ô¼Õ¡Õ¾ Õ§ Õ¡Õ¦Õ¤Õ¸Ö'Õ´ Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€Õ« Ö‡ Õ£Õ¬ÕÕ¡Õ´Õ¡Õ·Õ¯Õ« Õ¾Ö€Õ¡: Ô¿Õ¸Õ¯Õ¸Õ½Õ« ÕµÕ¸Ö'Õ² Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Õ§ Ö"Õ½Õ¥Õ¬ Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€Õ« Õ®Õ¡ÕµÖ€Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¯Õ¡Õ´ Õ¤Õ«Õ´Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€ ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ¥Õ¬: Այն կանխում է հղիների մաշկի ձգվելը, կարելի է քսել նաև շուրթերին՝ բալզամի փոխարեն: Տղամարդիկ կարող են յուղն օգտագործել սափրվելուց հետո՝ մաշկի գրգռվածությունից, այրոցից և չորությունից խուսափելու համար: Կոկոսի յուղն ունի հակատարիքային հատկություններ: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուներով, որոնք մաշկն առավել առաձգական ու երիտասարդ են դարձնում՝ կանխելով կնճիռների վաղ առաջացումը: Կոկոսի յուղը նաև պայքարում է ազատ ռադիկալների դեմ: Կոկոսի յուղը պոլիֆենոլներ է պարունակում, որոնք օգնում են թեթևացնել մաշկի արտահայտված ցանը: ÕƒÕ¡Ö"Õ¸Õ² Õ·Ö€Õ©Õ¸Ö'Õ¶Ö"Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¥Õ¬Õ¸Ö' Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¯Õ¸Õ¯Õ¸Õ½Õ« ÕµÕ¸Ö'Õ²Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Õ§ ÕÕ¡Õ¼Õ¶Õ¥Õ¬ Õ©Õ¸Ö'Ö€Õ«Õ¶Õ»Õ«, Õ¡Õ¶Õ¡Õ¶Õ¸Ö'ÕÕ« Õ¯Õ¡Õ´ Õ¶Õ¡Ö€Õ¶Õ»Õ« ÕµÕ¸Ö'Õ²Õ« Õ°Õ¥Õ¿: Կարող եք դիտել նաև՝