
115 views
Õ‰Õ¶Õ¡ÕµÕ¡Õ® Õ«Ö€ Õ°Õ¡ÕµÖ€Õ¥Õ¶Ö"Õ«Õ¸Ö'Õ´ Õ¯Õ¸Õ¯Õ¸Õ½Õ¨ Õ°Õ«Õ´Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¿Õ¡Ö€Õ¢Õ¥Ö€ Õ³Õ¡Õ·Õ¡Õ¿Õ¥Õ½Õ¡Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ´Õ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯, Õ½Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¶ Õ¹Õ¥Õ¶ Õ¡Õ¶Õ¿Õ¥Õ½Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¶Õ¡Ö‡ Õ¾Õ¥Ö€Õ»Õ«Õ¶Õ«Õ½ Õ¢Õ¸Ö'ÕªÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ : Ô¿Õ¸Õ¯Õ¸Õ½Õ¶ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ£Õ¬ÕÕ¡Õ´Õ¡Õ·Õ¯Õ«, Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¶Õ¡Ö‡ Õ´Õ¡Õ·Õ¯Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¿Õ¡Ö€Õ¢Õ¥Ö€ Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¢Õ¸Ö'ÕªÕ´Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€: Պտղի մեջ առկա նյութերը նպաստում են մաշկի ռեգեներացիային, մաքրում են պիգմենտային կետերը, նվազեցնում են մաշկի յուղայնությունը, վերացնում վարակիչ ցանը: Կոկոսը նաև ձգում է մաշկը: Կոկոսի հյութը լավ հագեցնում է ծարավը: Կոկոսի միջուկն ու կաթը հարուստ են միկրոէլեմենտներով, որոնք վերականգնում են ուժերն ու լավացնում են տեսողությունը: Կոկոսի յուղը խոլեստերին չի պարունակում: Նրա մեջ կա շատ վիտամին E, որը նպաստում է վերարտադրողական ֆունկցիայի նորմալ աշխատանքին: Այն փոքրացնում է աթերոսկլերոզի ու սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը: Դեռ հնուց հայտնի էր, որ կոկոսի յուղը շատ երկար է պահպանում իր օգտակար հատկությունները: Այդ պատճառով էլ այն մեծացնում է դիմադրողականությունը վարակային ու սնկային հիվանդությունների հանդեպ: Կոկոսի յուղի հատկությունները Կոկոսի յուղն ունի հրաշալի հատկություններ, որոնք մարմնի խնամքի համար այն անփոխարինելի են դարձնում: Այն ունի խոնավեցնող և սնուցող ազդեցություն: Վնասված մաշկի վրա քսելիս այն նույնիսկ կարող է արագացնել ապաքինման գործընթացը վերքերի և այրվածքների պարագայում, ինչպես նաև վերացնել մաշկի ճաքճքվածությունն ու չորությունը: Չի կարելի չնշել կոկոսի յուղի հակաբորբոքային հատկությունների մասին, որի շնորհիվ այն հաճախ օգտագործվում է բժշկական նպատակներով որպես առաջին օգնության միջոց: Կոկոսի յուղը հիանալի մաքրում է մաշկը՝ հեռացնելով դրա մակերևույթից էպիդերմիսի մահացած բջիջները: Կոկոսի յուղը հաճախ ավելացնում են օճառների և տարբեր տոնիկների մեջ: Իր ջերմակայուն հատկությոան շնորհիվ կոկոսի յուղը չի կորցնում իր որակը ջերմային մշակումների ընթացքում: Կոկոսի յուղը ունի հաճելի հոտ և համ, չեզոք գույն: Այն պարունակում է մեծ քանակությամբ E վիտամին, բայց ոչ խոլեստերին, կոկոսի յուղը կարելի է օգտագործել բուսական յուղի փոխարեն: Այն ուտեստին տալիս է յուրահատուկ և օրիգինալ համ: Կոկոսի յուղը մազերի համար Եթե ցանկանում եք ունենալ ամուր, փարթամ և առողջ մազեր, ապա կանոնավոր օգտագործեք կոկոսի յուղ: Այն ամրացնում է մազի արմատները, խոնավեցնում և սնուցում մազերը, դարձնում դրանք էլաստիկ՝ հաղորդելով բնական փայլ: Կոկոսի յուղը պաշտպանում է մազերը վնասվածքներից, որոնք արտաքին գործոնների արդյունք են, ինչպիսիք են քամին, արևը և ցուրտը, ինչպես նաև ագրեսիվ քիմիական տարրեր պարունակող կոսմետիկ միջոցները: Մի փոքր տաքացրեք կոկոսի յուղը վերջինիս հատկությունները ուժեղացնելու համար: Նուրբ, մերսման շարժումներով քսեք այն մազի արմատներին, այնուհետև տարածեք ամբողջ մազի երկարությամբ: Սպասեք մեկ ժամ, ինչից հետո լվացեք յուղը տաք ջրով: Մի քանի անգամ կրկնելուց հետո այս գործընթացը դուք կզգաք դրական արդյունքը: