
147 views
Հազն օրգանիզմի պաշտպանական ֆունկցիա է: Հազի օգնությամբ կատարվում է շնչուղիների մաքրում, ինչպես նաև հազի միջոցով կանխարգելվում է որևէ օտար մարմնի ներթափանցումը դեպի շնչուղիներ և թոքեր։ ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, թոքաբան Միքայել Նարիմանյանը խորհուրդ է տալիս նախ դիմել առողջության պահպանման առաջնային օղակ և փնտրել հազի առաջացման պատճառները: 📍 Հազի առաջացման ամենատարածված պատճառներն են. • վիրուսային հիվանդությունները, շնչուղիների վարակները • մասնագիտական գործնեությունը • նյարդային լարվածությունը • ալերգիան • ծխել ❌ Չի՛ կարելի հազն արդարացնել ծխելու վնասակար սովորությամբ և անտեսել դրանից բխող խնդիրները: Ծխող մարդկանց այդ սովորությունը կոչվում է «anosognosia»՝ անտարաբերություն սեփական խնդրի, հիվանդության նկատմամամբ, քանի որ ունեն բացատրություն՝ ծխում եմ, այդ պատճառով էլ հազում եմ: Եթե հազը տևում է երկու շաբաթից ավելի, պետք է հերքել տուբերկուլյոզն ու թոքի ուռուցքը: Պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը ընդգծում է՝ Չի՛ կարելի հազի դեպքում ինքնաբուժությամբ զբաղվել: Սովորաբար, հազը բուժելու համար մարդիկ նախընտրում են համացանցից ստացած ինֆորամացիան, ժողովորդական մեթոդները: Հազը կարող է լինել մի շարք բարդ հիվանդությանների ախտանշան: Մասնագետին դիում են այն վիճակում, երբ ի հայտ են գալիս հետևյալ ռիսկերը՝ • թոքաբորբ • տուբերկուլյոզ, • թոքի քաղցկեղ 📍 Մարդկանց մոտ տարվա մեջ մի քանի անգամ կարող է հազ առաջանալ: Եթե այն տևում է երկու շաբաթից ավելի, անհրաժեշտ է կատարել թիրախային հետազոտություններ: Պացիենտի արտաքին շնչական ֆունկցիայի վիճակը գնահատելուց հետո՝ հազի պատճառ հանդիսացող հիվանդություններն ախտորոշվում են ճառագայթային հետազոտությունների՝ • ռենտգենի • համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով 📢 Հիշեցնենք՝ «Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում ԵՊԲՀ պրոֆեսորների կողմից իրականացվում են անվճար բժշկական խորհրդատվություններ: Խորհրդատվությունները կատարվում են ցանկացած բնակչի համար` անկախ տարիքից, սեռից և սպասարկման տարածքից, նախնական գրանցումով, յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 10:00-12:00: Նյութի աղբյուրը` «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր