
69 views
Ներկայացնենք ժեստերի լեզուն հասկանալու և ճիշտ մեկնաբանելու մի քանի օրինակներ: Օրինակ ,երբ զրուցակիցը՝ Մատների ծայրերով ճակատին թխկթխկացնում է՝ նշանակում է ինքնաքննադատություն և սեփական մեղքերի խոստովանություն: Շոյում է ճակատը մի ծայրից մյուս ծայրը՝ նշանակում է անորոշություն : Նա փորձում է կռահել՝ արդյոք ճիշտ է հասկացել դիմացինին: Ցուցամատով էթի և հոնքերի մեջտեղի հատվածը վերց վար շփում է՝ նշանակում է ուզում է նյութը մտապահել, չմոռանալ : Ցուցամատի և միջնամատի միջոցով քունքը շփելը նշանակում է անձը վստահ չէ , տատանվում է: Գլխի մեջտեղի մասը շոյելը նշանակում է՝ փորձում է իրեն հանգսատացնել, խաղաղեցնել նյարդային վիճակը: Ցուցամատով հոնքի ծայրը շփելը նշանակում է՝ նա նյարդացած է և չի կարողանում իրավիճակը ճիշտ գնահատել: Բութ մատով և ցուցամատով բռնում է հոնքերի արանքի մաշկը և փոքր-ինչ վեր բարձրացնում, այսինքն՝ փորձում է կենտրոնանալ , որպեսզի ճիշտ որոշում կայացնի: Ձեռքի ափով փակում է ճակատը և աչքերը, նշանակում է հոգնածություն, հուսահատություն կամ տխրություն: Ակնոցի հետ խաղալ, ծայրերը միացնել և հեռացնել՝ նշանակում է անորոշություն, անտեղյակություն,բարդություն: Ակնոցով սեղանին թխկթխկացնել, այսինքն՝ անձը դժգոհ է, պետք է ասվածը կրկնել: Ցուցամատով քթին թեթև կպչելը նշանակում է՝ նա ինչ -որ բանում կասկածում է, մտքերի մեջ է ընկել: Բութ մատով և ցուցամատով քթի հիմքը վերևից ներքև շոյելը ՝ նշանակում է նա փորձում է ինչ -որ բան պարզել: Ցուցամատով քթարմատը շոյելը նշանակոում է անվստահություն, անվճռականություն, նա չի կողմնորոշվում: Իսկ երբ զրուցակիցը մատներով շոյում է ականջաբլթակը, նշանակում է նրան դուր չի գալիս այն, ինչի մասին դուք խոսում եք, կամ պատրաստվում է ինչ-որ տհաճ բան աել : Õ‡Õ¸Ö'Ö€Õ©Õ¥Ö€Õ¨ Ö"Õ©Õ« Õ¿Õ¡Õ¯ Õ°Õ¡Õ¾Õ¡Ö"Õ¥Õ¬Õ¨ Õ¶Õ·Õ¡Õ¶ Õ§ Õ¯Õ¡Õ½Õ¡Õ¯Õ¡Õ®Õ¡Õ´Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Փողկապի, մազի հարդարելը , եղունգներով զբաղվելը նշանակում է ինքնատիրապետում, կոկետություն, երկչոտություն, փակուղուց դուրս գալու ցանկություն: aroxjblog.am Հեղինակ՝ Էմմա Տանանյան Նյութի աղբյուրը՝ Հաղորդակցման Հատկությունները գրքից