
7 views
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվել է բարդ, հազվադեպ հերթական վիրահատությունը: 83 տարեկան կինը դիմել էր կլինիկա որովայնի ցավերի գանգատներով: Հետազոտման փուլում պարզվել է, որ պացիենտի մոտ առկա է փայծաղային զարկերակի անևրիզմա: Համակարգչային շերտագրություն կատարելիս պարզվել է, որ նշված անևրիզման այդ տեղակայման համար բավականին մեծ չափի է՝ մոտ 5 սմ տրամագծով: «Միևնույն ժամանակ հետազոտության ընթացքում պարզվեց, որ անևրիզման նաև պատռված է, այսինքն պատերից մեկի ամբողջականությունը խախտված էր և նրանում գտնվող արյունը դուրս էր գալիս որովայնի խոռոչ: Բնականաբար, որոշում է կայացվում շտապ վիրահատել հիվանդին»,- նշում է Վիրաբուժության կլինիկայի բժիշկ, Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի դասախոս Արամ Միրիջանյանը: Թիմային աշխատանքի արդյունքում վիրաբույժներ Արամ Միրիջանյանը և Կարեն Գրիգորյանը կատարում են կլինիկական պրակտիկայում հազվադեպ հանդիպող վիրահատական միջամտություն: Անեսթեզիոլոգիան իրականացրել է Գուրգեն Մելքումյանը, համակարգչային շերտագրությունը՝ Լուիզա Պողոսյանը: «Բացելով որովայնի խոռոչը՝ առաջին հերթին հեռացվեց անևրիզման, դադարեցնելով արյունահոսությունը: Երկրորդ քայլով՝ հեռացվեց փայծախը: Այնուհետև կատարվեց որովայնի խոռոչից արյան հեռացում և դրենավորում»,- մանրամասնում է բժիշկը՝ հավելելով, որ վիրահատությունը տևել է երկու ժամ: Հետվիրահատական շրջանն անցնում է հարթ, հիվանդը պատրաստվում է դուրսգրման: Համալսարանական կլինիկայում կատարված միջամտության բացառիկությունն այն է, որ փայծաղային զարկերակի անևրիզմաներ հազվադեպ են հանդիպում, առավել հազվադեպ է հանդիպում նաև անևրիզմայի պատռում, որն առկա էր տվյալ պացիենտի մոտ: Երիտասարդ վիրաբույժը հասցրել է ուսումնասիրել այս թեմայի գրականությունը և փաստում է, որ փայծաղային զարկերակի անևրիզման ավելի հաճախ ախտորոշվում է կանանց, քան տղամարդկանց մոտ: Կանանց շրջանում այն դրսևորվում է հղիության ընթացքում կամ հղիությունից հետո: Անևրիզմաների առանձնահատկություններց մեկն այն է, որ դրանք կարող են երկար ժամանակ ընթանալ ասիմպտոմ, որևէ կերպ չարտահայտվել կլինիկորեն, բայց ժամանակի ընթացքում պատռվում են՝ վտանգ ներկայացնելով առողջությանը և կյանքին: Մասնագետը հիշեցնում է, որ ժամանակին հետազոտվելը, հիվանդությունը վաղ հայտնաբերելը, ինչպես շատ այլ, այնպես էլ այս դեպքում առավել քան կարևոր է: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¡Õ·ÕÕ¡Ö€Õ°Õ« Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¡Õ¿Õ¡Ö€ Õ¾Õ«Ö€Õ¡Õ¢Õ¸Ö'ÕªÕ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¥Õ¶Õ¿Ö€Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¸Ö'Õ´, Õ¡ÕµÕ¶ÕºÕ¥Õ½ Õ§Õ¬ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¬Õ½Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¬Õ«Õ¶Õ«Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ´ Õ·Õ¡Õ¿ Ö"Õ«Õ¹ Õ©Õ«Õ¾ Õ¥Õ¶ Õ¯Õ¡Õ¦Õ´Õ¸Ö'Õ´ Õ¶Õ´Õ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¥Ö€Õ¨: Ô±Õ¼Õ¡Õ»Õ«Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ´ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¬Õ½Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ£Õ«Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¸Õ¤Õ¾Õ¡Õ® ÕºÕ¡Õ¿Ö€Õ¡Õ½Õ¿Õ¥Õ¬ Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¡Õ® Õ´Õ«Õ»Õ¡Õ´Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ©Õ¥Õ´Õ¡ÕµÕ« Õ·Õ¸Ö'Ö€Õ»: - See more at: https://ysmu.am