
63 views
Աշխատանքային միգրանտների, նրանց զուգընկերների շրջանում` որպես ամենախոցելի խմբի, վերսկսվել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրումը: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի կողմից համայնքային ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկաներում տրամադրվում է խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացվում են հետազոտություններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերաբերյալ: Այցելուների շրջանում իրականացվում է նաև տուբերկուլոզի նկատմամբ կարգավիճակի գնահատում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված հարցաշարով: Այս խոցելի խմբում լայնածավալ աշխատանքները սկսվել են 2013 թվականից: Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում, ՍՊԻԴ ինֆոսվյազ հիմնադրամի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ջանքերով իրականացվող ծրագրի երկու փուլերի ընթացքում 2013-2018թթ. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից նշված ծառայությունները տրամադրվել են Հայաստանի 9 մարզի 250-ից ավելի քաղաքային և գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ, կանխարգելման միջոցառումներում ընդգրկվել է ավելի քան 100000 աշխատանքային միգրանտ, միգրանտի զուգընկեր և համայնքի բնակիչ: Ավելի քան 50000 մարդ անցել է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն: Հետազոտությունների արդյուքնում ՄԻԱՎ վարակ ախտորոշում ստացած բոլոր անձինք ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում վերցվել են դիսպանսեր հսկողության՝ բուժման, խնամքի և աջակցության հետագա տրամադրմամբ: Հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ դրական պատասխաններ ունեցողները, տուբերկուլոզի կասկածով այցելուներն ուղղորդվել են մասնագիտական բժշկական օգնություն և սպասարկում ստանալու: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի առաջիկա այցերի ժամանակացույցը. Õ•Ö€ Õ"Õ¡Ö€Õ¦ Õ€Õ¡Õ´Õ¡ÕµÕ¶Ö" 23.05.19Õ©. Ô±Ö€Õ¡Õ£Õ¡Õ®Õ¸Õ¿Õ¶ Õ†Õ¸Ö€ ÔµÕ¤Õ¥Õ½Õ«Õ¡ 23.05.19Õ©. Õ‡Õ«Ö€Õ¡Õ¯ Ô±ÕÕ¸Ö'Ö€ÕµÕ¡Õ¶ 27.05.19Õ©. Ô³Õ¥Õ²Õ¡Ö€Ö"Õ¸Ö'Õ¶Õ«Ö" Սարուխան 29.05.19Õ©. Ô±Ö€Õ¡Õ£Õ¡Õ®Õ¸Õ¿Õ¶ Ô¿Õ¸Õ· 29.05.19Õ©. Õ‡Õ«Ö€Õ¡Õ¯ Ô±Õ¦Õ¡Õ¿Õ¡Õ¶ 30.05.19Õ©. Ô±Ö€Õ´Õ¡Õ¾Õ«Ö€ Ô¾Õ«Õ¡Õ®Õ¡Õ¶ 30.05.19Õ©. Õ‡Õ«Ö€Õ¡Õ¯ Ô±Ö€Ö‡Õ«Õ¯ 31.05.19Õ©. Õ‡Õ«Ö€Õ¡Õ¯ Õ"Õ¡Ö€Õ¡Õ¬Õ«Õ¯ 31.05.19Õ©. Ô±Ö€Õ´Õ¡Õ¾Õ«Ö€ Ô±Õ¼Õ¡Õ¿Õ¡Õ·Õ¥Õ¶ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կետրոնի «Վստահության հեռախոս» ծառայություն` 010-61-08-20 հեռախոսահամարով