
45 views
Աշխարհում կորոնավիրուսի՝ ժամանակի ու տարածության առումով, զարգացման միտումների մասին արագ ու հեշտ տեղեկատվություն կարելի է ստանալ Preventepidemics.org կայքից: Այն վիրուսի և դրա գլոբալ ազդեցության ժամանակին, ճշգրիտ և հասկանալի տեղեկատվության հիմնական աղբյուրն է: PreventEpidemics.org կայքը տրամադրում է երկրների մակարդակի տեղեկատվություն` համաճարակային պատրաստվածության վերաբերյալ, հստակ ցույց տալով, թե որքան է պատրաստ երկիրը գտնել, դադարեցնել և կանխել նոր հիվանդությունների սպառնալիքները` ներառյալ COVID-19-ը: Ինտերակտիվ քարտեզը թույլ է տալիս օգտվողներին տեղեկություն ստանալ բռնկումների, միջազգային թռիչքների վերաբերյալ: Պատրաստվածության առաջնահերթությունը կյանքեր փրկելն է` սահմանափակելով համաճարակների ազդեցությունը տնտեսության վրա: Այստեղ նկարագրվում են արձագանքման միջոցները` COVID-19 հիվանդության զսպման և մեղմացման առումով: Բռնկման սկզբից պետք է ձեռնարկել գործողություններ, որոնք օգնում են նվազեցնել հիվանդության տարածումը և արդյունավետորեն բուժել վարակվածներին: Օգտագործվում են սովորական բուժման ռազմավարություններ, որոնք կիրառվում են գրիպի սեզոնի ընթացքում. Ինչպես` ձեռքեր լվանալն է, հազալուց բերանը ծածկելը, հիվանդության ժամանակ տանը մնալը և առարկաների մակերևույթները մաքրելը: Այս միջոցառումները կթուլացնեն համաճարակի ազդեցությունը և կհետաձգեն դեպքերը՝ հուսալով, որ դեղագործական միջամտությունները, ինչպիսիք են հակավիրուսային բուժումը և պատվաստանյութերը, շուտով հասանելի կդառնան: Վարակից պաշտպանվելու պատրաստվածության աստիճանով (ReadyScore) Հայաստանն ունի 90 միավոր ու աշխատում է ավելի բարելավել դիրքերը: Առավել լավ պատրաստվածության ցուցանիշը 80 և ավելի բարձրն է: Ըստ Preventepidemics.org-ի` վարակի կանխարգելման գործում Հայաստանի ուժեղ կողմերն են միջազգային սանիտարական համաձայնագրի համակարգումը, հաղորդակցությունը, կապը, պաշտպանությունը, կենդանական ծագմամբ հիվանդություններին դիմագրավումն ու անվտանգ սնունդը: Հայաստանի թույլ կողմերից է միայն հակամանրէային դիմադրությունը, ինչը պարտադիր պետք է առաջնահերթություն դառնա՝ վարակը հայտնաբերելու, կանգնեցնելու և կանխարգելելու համար: Հարթակը գրում է, որ համաճարակից պատրաստվածությունը չի վերաբերում միայն մեր երկրին. դա համաշխարհային խնդիր է: Այս դիտարկմամբ՝ ներկայումս Հայաստանը պատրաստ չէ համաճարակին: Ինչ կպատահի, եթե համաճարակ բռնկվի հարևան Ադրբեջանում, Վրաստանում, Իրանում ու Թուրքիայում: ReadyScore Õ¡Õ²ÕµÕ¸Ö'Õ½Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´ ÕŽÖ€Õ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¨ 57-Õ¶ Õ§, Ô±Õ¤Ö€Õ¢Õ¥Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ½ÕºÕ¡Õ½Õ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯ Õ§, Ô»Ö€Õ¡Õ¶Õ« Õ¸Ö' Ô¹Õ¸Ö'Ö€Ö"Õ«Õ¡ÕµÕ« Õ¾Õ«Õ³Õ¡Õ¯Õ¨ Õ¤Õ¥Õ¼Ö‡Õ½ Õ¡Õ¶Õ°Õ¡ÕµÕ¿ Õ§: Ô¸Õ½Õ¿ Ö"Õ¡Ö€Õ¿Õ¥Õ¦Õ«` Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¨ 7-Ö€Õ¤ Õ¿Õ¥Õ²Õ¸Ö'Õ´ Õ§: