85 views
Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների աշխուժացման միտումը: Նախնական արդյունքներով՝ վիրուսի հատուկենտ դեպքեր, ինչը նշանակում է, որ համաճարակային վիճակի մասին խոսք գնալ չի կարող: Բայց կարող է աշխուժացման միտում լինել; Սակայն, ելնելով այս վիրուսի համաճարակաբանական առանաձնահատկություններից, նախարարությունը հորդորում է ծնողներին՝ ուշադրության առնել երեխաների մոտ հետևյալ ախտանշանների առկայությունը՝ ջերմության ալիքաձև բարձրացում , թուլություն, ուժեղ գլխացավ, լորձաթաղանթի բորբոքում, որովայնում ցավեր, սրտխառնոց, փսխում, քրտնարտադրություն, դող: Էնտերովիրուսային վարակները կարող են արտահայտվել նաև մրսածության ախտանշաններով: Եղանակային ներկա պայմաններում, երբ դիտվում է նաև աղիքային վարակների, այդ թվում և դիզենտերիայի ակտիվացում, հարկ է թվարկված ախտանշանների դեպքում խուսափել ինքնաբուժումից, դիմել մասնագետների: Չափազանց կարևոր է խուսափել ջրազրկումից: Վիճակագրության համաձայն՝ 2014 թվականի մարտ-հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է էնտերովիրուսով պայմանավորված շճային մենինգիտի 807 դեպք: Էնտերովիրուսը կարող է ախտահարել սիրտը, թոքամիզը, լյարդը և ենթաստամոքսային գեղձը՝ առաջացնելով միոկարդիտ, պերիկարդիտ, պլևրիտ, հեպատիտ, ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ ծանր դեպքերում հանգեցնելով ընդհուպ մինչև մահվան դեպքերի: Հիվանդանում են հիմնականում մինչև 10 տարեկան երեխաները, հիվանդությունն ընթանում է կլինիկորեն ծանր և միջին ծանրության ընթացքով, առավել ծանր՝ մինչև 1 տարեկանների մոտ, ցավոք, առողջական քրոնիկ խնդիրներ ունեցողների մոտ որոշ դեպքերում անբարեհաջող ելքով: Հայաստանում վերջին նման դրսեւորումը հունիսի 26-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք ընդունված 5 ամսական երեխայի մահվան դեպքն է: Էնտերովիրուսային վարակների փոխանցումն իրականացվում է կղանքաբերանային մեխանիզմներով (ջրային, սննդային, կենցաղ-կոնտակտային) և աէրոզոլային (օդակաթիլային և փոշու միջոցով): Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել էնտերովիրուսներով՝ հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում: Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է` ÕºÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ¥Õ¬ Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ«Õ£Õ«Õ¥Õ¶Õ¡ÕµÕ« Õ¯Õ¡Õ¶Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨ (Õ°Õ¡Õ³Õ¡ÕÕ¡Õ¯Õ« Õ¬Õ¾Õ¡Õ¶Õ¡Õ¬ Õ±Õ¥Õ¼Ö"Õ¥Ö€Õ¨, Õ°Õ¡Õ¦Õ« Ö‡ ÖƒÕ¼Õ·Õ¿Õ¡Õ¬Õ¸Ö' Õ°Õ«Õ£Õ«Õ¥Õ¶Õ¡Õ¶), Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¶Õ¸Ö€Õ¡Õ®Õ«Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« ÕÕ¶Õ¡Õ´Ö"Õ« ÕºÕ¡Ö€Õ¡Õ£Õ¡ÕµÕ¸Ö'Õ´, Õ´Õ«Ö€Õ£Õ¨ Ö‡ Õ¢Õ¡Õ¶Õ»Õ¡Ö€Õ¥Õ²Õ¥Õ¶Õ¨ Õ¬Õ¡Õ¾ Õ¬Õ¾Õ¡Õ¶Õ¡Õ¬, խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից, Õ¢Õ¶Õ¡Õ¯Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¨ Õ°Õ¡Õ³Õ¡ÕÕ¡Õ¯Õ« Ö…Õ¤Õ¡ÖƒÕ¸ÕÕ¥Õ¬ Ö‡ ÕÕ¸Õ¶Õ¡Õ¾ Õ´Õ¡Ö"Ö€Õ¥Õ¬Ö‰