
95 views
Les Laboratoires Servier ընկերության անցկացրած փորձաքննությամբ պարզվել է, որ Հայաստանում հայտնաբերված կեղծ Պրեստանսի քիմիական բաղադրությունը համապատասխանում է օրիգինալ դեղամիջոցի բաղադրությանը, ե´ւ «կեղծ», ե´ւ օրիգինալ դեղամիջոցում միեւնույն ներգործող նյութն է` պերինդոպրիլ արգինին: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Les Laboratoires Servier-ի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Գագիկ Վելիջանյանը: «Մենք պնդում ենք, որ գտնված փաթեթներում օրիգինալ դեղն է, որն արտադրվել է Servier-ի գործարաններում, ներգործող օրիգինալ նյութով` պերինդոպրիլ արգինինով: Սակայն այս դեղերի փաթեթներն իսկապես կեղծված են: Այսինքն` այս դեղերը նորից են փաթեթավորվել` հայտնի չէ որտեղ, ըստ որում` ընկերության փաթեթավորման պահանջների խախտմամբ»,- նշեց ընկերության ներկայացուցիչը: Õ†Ö€Õ¡ ÕÕ¸Õ½Ö"Õ¸Õ¾` Õ¡ÕµÕªÕ´ Õ¯Õ¥Õ²Õ® ÖƒÕ¡Õ©Õ¥Õ©Õ¶Õ¥Ö€Õ« Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Õ¾ Õ¦Õ¢Õ¡Õ²Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Ô±Õ¦Õ£Õ¡ÕµÕ«Õ¶ Õ¡Õ¶Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨, Õ¥Ö' Õ¤Õ¥Õ¼Õ¥Ö'Õ½ Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ« Õ¹Õ§, Õ©Õ¥ Õ°Õ¡Õ¿Õ¯Õ¡ÕºÕ¥Õ½ Õ¸Ö€Õ¿Õ¥Õ² Õ¥Õ¶ Õ¡Ö€Õ¿Õ¡Õ¤Ö€Õ¾Õ¥Õ¬ Õ¡ÕµÕ¤ ÖƒÕ¡Õ©Õ¥Õ©Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¥Ö' Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¥Õ¶ Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ¾Õ¥Õ¬ Õ°Õ¡ÕµÕ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ·Õ¸Ö'Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ´: Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ փորձաքննության ընթացքում ստուգել են նաեւ «կեղծ» դեղերի պիտանիության ժամկետը` կասկածեելով, որ հնարավոր է հին դեղերն են նորից փաթեթավորվել, որ հնարավոր լինի վաճառել. պարզվել է, որ դեղերը այնքան էլ թարմ չէին, սակայն դրանց պիտանիության ժամկետը չէր լրացել: «Դեռեւս հասկանալի չէ, թե ինչ իմաստ ուներ մեր դեղերը նորից կեղծ փաթեթներով փաթեթավորել: Մենք ինքներս էլ կցանկանայինք այս հարցի պատասխանը ստանալ»,- նշեց Գագիկ Վելիջանյանը: Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Առողջապահության նախարարությունից հայտնել են կեղծ դեղերի 2 խմբաքանակի հայտնաբերման մասին` Servier ընկերության ճնշման դեմ Պրեստանսի (5 մգ/10 մգ, N30, սերիա 0590516, պիտանիության ժամկետը 11.2018) եւ Ցեֆտրիակսոն-Աստերիա ներարկային հակաբիոտիկի: Ինչպես հաղորդվել էր, Պրեստանսի այս խմբաքանակը կեղծված փաթեթներով էր, որոնց սերիան յոթանիշ էր, մինչդեռ Հայաստանում գրանցված է վեցանիշ սերիայով Պրեստանս: Ավելի ուշ պարզվել էր, որ յոթանիշ սերիայով դեղերն արտադրվում են Ռուսասատնում գտնվող Servier-ի գործարանում: Սակայն դեռեւս հայտնի չէ, արդյո՞ք կեղծ փաթեթները Ռուսաստանում են արտադրվել: