
55 views
Ռեստորանի զարդարանքն անցած-գնացած ժամանակներն է հիշեցնում` լամպային հեռուստացույց, հին գույք... Եվ սա դեռ ամենը չէ, ինչով զարմացնում է այցելուներին Էջմիածնի ռեստորաններից մեկը: Այստեղ հարայհրոց չկա, դմփդմփացող «երաժշտություն»՝ նույնպես, իսկ երիտասարդ աղջիկների փոխարեն սպասարկում են ժպտադեմ տատիկները: Sputnik, Լաուրա Սարգսյան. Խոհանոցից սպասքի չխչխկոցի և հոսող ջրի ձայն է գալիս, գազօջախի մոտ եռուզեռ է: Հենց այսպես է սկսվում այժմ 67 տարեկան Սուսաննա Օհանջանյանի աշխատանքային օրը: Նա արդեն մի քանի օր է, ինչ պաշտոնապես աշխատում է Հայաստանի առաջին ռեստորանում, որը աշխատանքի է ընդունում թոշակառուներին: Ռեստորանը Էջմիածնում է բացվել երեքշաբթի և անմիջապես մեծ հետաքրքրություն առաջացրել ինչպես տեղի բնակիչների շրջանում, այնպես էլ՝ զբոսաշրջիկների: Բոլորին հետաքրքիր է, թե ինչպես է լինում, երբ այցելում ես ռեստորան, որտեղ ամեն ինչ տնական է: Սուսաննա տատիկի հետ հանդիպեցինք ռեստորանի խոհանոցում: Նա շփոթված ներողություն խնդրեց թափթփածության համար. հենց նոր այցելուների մեծ խումբ էին ճանապարհել և պատրաստվում էին ընդունել նորին: «Տեսա հայտարարությունը, եկա աշխատանքի տեղավորվելու, անցա փորձաշրջանը և ընդունվեցի աշխատանքի որպես խոհարարի օգնական», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Սուսաննան: Õ†Ö€Õ¡ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ« Õ¨Õ¶Õ¤Õ¸Ö'Õ¶Õ¾Õ¥Õ¬Õ¨ Õ°Õ¡Õ³Õ¥Õ¬Õ« Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¶Õ¯Õ¡Õ¬ Õ§Ö€. Õ¡ÕµÕ½Ö…Ö€ Õ¶Õ¸Ö'ÕµÕ¶Õ«Õ½Õ¯ Õ¥Ö€Õ«Õ¿Õ¡Õ½Õ¡Ö€Õ¤Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ¥Õ¶ Õ¤ÕªÕ¾Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö" Õ£Õ¿Õ¶Õ¥Õ¬: Աշխատանքային օրը սկսում է առավոտյան 9-ից, ավարտվում` 18.00–ին: Մեկ ժամ հատկացված է ընդմիջման համար, որի ժամանակ աշխատակիցները սուրճ են խմում և զրուցում, ուժ կուտակում օրվա երկրորդ կեսի համար: Տիկին Սուսաննան խոստովանեց, որ տանը նստել չի կարողանում. երկար տարիներ աշխատել է մեքենաշինության գործարանում և սովոր է աշխատանքի գնալ: Սակայն կրճատման տակ է ընկել, իսկ հետո արդեն եկել է թոշակի անցնելու ժամանակը: Մեզ հետ զրույցի է բռնվում նաև ռեստորանի մեկ այլ աշխատող` 65-ամյա Շուշանիկ Պետրոսյանը: Նա պատմում է, որ այս վայրը իրեն և մյուս թոշակառուներին ստիպել է կրկին հավատալ սեփական ուժերին: «Մենք հասկանում ենք, որ դեռ ամեն ինչ վերջացած չէ և կարող ենք աշխատել: Չգիտես ինչու, թոշակառուներին բոլորը մոռանում են, կարծում են, որ մեր ժամանակն անցել է», – դառնությամբ ասում է նա: Շուշան տատը ռեստորանի սեփականատերերի հետ ծանոթացել է մի քանի տարի առաջ: Այստեղ նա նկարչության էր բերում թոռնուհուն. ռեստորանը բացվել է մի համալիրի տարածքում, որտեղ կա հյուրանոց, թանգարան, խմբակներ՝ անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող երեխաների համար: © SPUTNIK / ASATUR YESAYANTS Õ‡Õ¸Ö'Õ·Õ¡Õ¶ Õ¿Õ¡Õ¿Õ¨ «Հերթական հանդիպման ժամանակ կատակով հարցրի ղեկավարությանը` արդյո՞ք թոշակառուներին աշխատանքի չեն ընդունում: Այսպես տեղեկացա նախագծի մասին: Հետո աշխատանքի տեղավորվեցի որպես մատուցողուհի», – ասաց նա: Շուշան տատը դրա համար միայն ուրախ է` աշխատավարձը լավ լրացում է կենսաթոշակին: Այստեղ մատուցողուհի է աշխատում նաև 67-ամյա Ռիմա Ղազարյանը: 25 տարվա աշխատանքային ստաժից հետո նրան դժվար էր ձեռքերը ծալած նստել: Կինը փորձել է աշխատանքի ընդունվել, սակայն ամեն տեղ մերժել են` «տարիքն այն չէ», «մեզ հարմար չէ նա», «թող գնա թոռներին պահի»: © SPUTNIK / ASATUR YESAYANTS Ռիմա Ղազարյան «Հիմա մեր կյանքն իմաստով լցվեց: Բնականաբար, հոգնում ենք: Բայց չէ՞ որ երիտասարդներն էլ են հոգնում աշխատավայրում: Իսկ աշխատանքային եռուզեռի մեջ դա չես զգում: Ամեն առավոտ այստեղ ենք գալիս նոր ուժերով», – վստահեցրեց Ղազարյանը: ցել է հայ հին գրականության ստեղծագործություններից մեկում: Ռեստորանի հիմնադիր Գրիգոր Մաչանենց–Բաբախանյանի խոսքով` բաղադրատոմսը շատ պարզ է. մսի տապակած կտորներ փոքր կավե ամանում: Հարցին, թե ինչպես ծնվեց նման ռեստորան բացելու գաղափարը, Գրիգորը պատասխանեց, որ ուզում էր լուծել ավագ սերնդի հայրենակիցների զբաղվածության խնդիրը, ինչպես նաև օրինակ ծառայել մյուսներին: «Ընդհանուր առմամբ մենք կկարողանանք աշխատանքի վերցնել 10 հոգու: Միակ բանը, ինչ պահանջում ենք մեր աշխատակիցներից, իրենց զգալ ինչպես տանը, այցելուներին էլ ընդունել այնպես, ինչպես սեփական տանը կընդունեին: Չի կարելի հրաժարվել մեծահասակ կադրերից: Նրանք ոչ միայն կոլորիտ են հաղորդում հաստատությանը,այլև իմաստություն են սովորեցնում այցելուներին: Իսկ որքան հաճելի է նրանց համար լսել` մայրիկ, խնդրում եմ` հաշիվ բերեք», – ասաց նա: © SPUTNIK / ASATUR YESAYANTS Ռեստորանի աշխատակիցները Իսկ քանի դեռ կոլեկտիվն ամբողջությամբ չի համալրվել, երեք կանանց օգնում են ամառային սրճարանի երիտասարդ աշխատակիցները: Read more: https://armeniasputnik.am/