
85 views
Բացի սննդի բավարար քանակությունից, կառուցվածքից և ճիշտ սննդակարգից կարևոր նշանակություն ունի նաև սննդի անվտանգությունը: Համաձայն միջազգային տվյալների, շուրջ 600 միլիոն մարդ (աշխարհում 10 մարդուց գրեթե 1-ը) հիվանդանում է աղտոտված սնունդ ուտելու հետևանքով, և 420.000-ը մահանում են ամեն տարի, ինչը հանգեցնում է առողջ կյանքի 33 միլիոն տարիների կորստի: Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային ուշադրությունը սննդի և հատկապես կաթնամթերքի որակի նկատմամբ՝ «Հերացի» վերլուծականը ամփոփել է սննդի անվտանգության վերաբերյալ առկա տեղեկատվություն: Õ'Õ¡Õ¾Õ¸Ö", Õ´Õ«Õ¶Õ¹Ö‡ 5 Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¯Õ¡Õ¶ Õ¥Ö€Õ¥ÕÕ¡Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¯Ö€Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¡Õ¾Õ¸Ö€ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ´Õ©Õ¥Ö€Ö"Õ¸Õ¾ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ°Õ«Õ¾Õ¡Õ¶Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¢Õ¥Õ¼Õ« 40%-Õ¨, Õ¸Ö€Õ« Õ°Õ¥Õ¿Ö‡Õ¡Õ¶Ö"Õ¸Õ¾ Õ¡Õ´Õ¢Õ¸Õ²Õ» Õ¡Õ·ÕÕ¡Ö€Õ°Õ¸Ö'Õ¶ Õ¿Õ¡Ö€Õ¥Õ¯Õ¡Õ¶ Õ¡Ö€Õ±Õ¡Õ¶Õ¡Õ£Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§ 125.000 Õ´Õ¡Õ°: Սննդամթերքով փոխանցվող հիվանդությունները խոչընդոտում են սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ծանրաբեռնելով առողջապահական համակարգերը և վնասելով ազգային տնտեսություններին, զբոսաշրջությանը և առևտրին։ Այսպես, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, անապահով սննդի հետևանքով տարեկան կորցվում է 110 միլիարդ ԱՄՆ դոլար արտադրողականության և բժշկական ծախսերի պատճառով: Սննդի անվտանգության հարցն արդիական է նաև Հայաստանի համար, զգալի թիվ են կազմում աղիքային վարակների ցուցանիշները, ինչպես նաև քաղաքացիների կողմից սննդային թունավորումների մասին հաղորդումները: Մասնավորապես, 2018-2022թթ. տարեկան միջինում գրանցվել է այլ սալմոնելոզային վարակների շուրջ 582 դեպք, այլ մանրէային աղիքային վարակների 2621 դեպք, չճշտված և ենթադրյալ աղիքային վարակների՝ 5011 դեպք: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. գրանցված դեպքերն ունեն հետևյալ թվային տեսքը. այլ սալմոնելոզային վարակ՝ 652 դեպք, որից 323-ը կազմել են 0-6 տարեկան երեխաները, այլ մանրէային աղիքային վարակների 2730 դեպք, որից 1597-ը 0-6 տարեկան երեխաներ, ճշտված այլ աղիքային վարակների 794 դեպք, որի գերակշիռ մասը՝ 615-ը եղել են 0-6 տարեկան երեխաները, չճշտված և ենթադրյալ աղիքային վարակների՝ 5527 դեպք, որից 2678-ը 0-6 տարեկան երեխաներն են: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¶Õ¡Ö‡ 2022Õ©. Õ¡Ö€Õ±Õ¡Õ¶Õ¡Õ£Ö€Õ¾Õ¥Õ¬ Õ§ Õ´Õ¡Õ¶Ö€Õ§Õ¡ÕµÕ«Õ¶ Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡ÕµÕ«Õ¶ Õ©Õ¸Ö'Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ´Õ¡Õ¶ 43 Õ¤Õ¥ÕºÖ": ՏՏ-ների հարցումների տվյալները վկայում են, որ սննդային թունավորում մի քանի տարին մեկ անգամ ունեցել են հարցվածների 6.6%-ը, տարին մեկ կամ երկու անգամ՝ 3.4%-ը և երբեք չեն ունեցել՝ 89.2%-ը: Այս առումով հայաստանյան ցուցանիշները համապատասխանում են միջազգային տվյալներին և էապես չեն տարբերվում: Այսպիսով, Հայաստանում ևս յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով, յուրաքանչյուր տարի արձանագրվում է շուրջ 9000 աղիքային վարակի դեպք, որոնք հաճախ պայմանավորված են անորակ սննդի և ձեռքերի հիգիենայի կանոնների խախտման հետ: Անվտանգ, գործող ստանդարտներին և նորմերին համապատասխանող սնունդը բնակչության առողջության պահպանման կարևորագույն նախապայմաններից է, հետևաբար համալիր ջանքերը այդ անվտանգության բարձրացման ուղղությամբ արդիական են առաջնահերթ: