
55 views
Հոկտեմբերի 22-ը Կակազող մարդկանց միջազգային օրն է: Այն սկսել են նշել 1998 թվականից՝ International Stuttering Association կազմակերպության նախաձեռնությամբ: Այդ օրը կազմակերպությունը տարբեր միջոցառումներ է իրականացնում, որոնցով փորձ է արվում բարձրացնել իրազեկվածությունը կակազող մարդկանց խնդիրների վերաբերյալ, որոնք, ի դեպ, կազմում են աշխարհի բնակչության 1 տոկոսը: Օրվա կապակցությամբ Doctors.am-ը ներկայացնում է հայտնի մարդկանց, որոնք հաջողությամբ հաղթահարել են խոսքի հետ կապված խնդիրները: ÕˆÖ'Õ«Õ¶Õ½Õ©Õ¸Õ¶ Õ‰Õ¥Ö€Õ¹Õ«Õ¬ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն ամբողջ կյանքում պայքարել է կակազության դեմ: Քաղաքական գործիչը, որը պատմությանը հայտնի է նաեւ որպես փայլուն հռետոր, իր ելույթներին բավականին երկար էր պատրաստվում: Երբեմն դա կարող էր շաբաթներ տեւել: Ելույթից առաջ Չերչիլը սովորություն ուներ երգելու, որը նրան օգնում էր հաղթահարել կակազությունը: Ô²Ö€ÕµÕ¸Ö'Õ½ ÕˆÖ'Õ«Õ¬Õ«Õ½ Ամերիկացի հայտնի դերասան Բրյուս Ուիլիսը կակազելու պատճառով դպրոցում հաճախ է հայտնվել համադասարանցիների կատակների թիրախում. «Ես հազիվ էի կարողանում խոսել: Ինձանից մոտ 3 րոպե էր պահանջվում նախադասությունն ավարտելու համար: Դադարեցի կակազելը, երբ սկսեցի դերասանի կարիերան: Դա ֆենոմենալ էր», -իր հարցազրույցներից մեկում նշել է դերասանը՝ հավելելով, որ խնդիրը հաղթահարելուն նպաստել է նաեւ իր անձնական վերաբերմունքը դրան: «Ես կակազում եմ եւ զվարճացնում ուրիշներին»,- միշտ կրկնել է նա: Ռոուեն Ատկինսոն Բոլորին հայտնի Միսթեր Բինը, որը կակազում էր դեռ մանկուց, կարողացել է խոսքի հետ կապված խնդիրն իրեն ի նպաստ օգտագործել՝ դարձնելով այն իր կերպարի հիմնական մեխը: Õ"Õ¥Ö€Õ¬Õ«Õ¶ Õ"Õ¸Õ¶Ö€Õ¸ Բոլոր ժամանակների սեքս-խորհրդանիշ Մոնրոն, պարզվում է, կակազել է: Նա մասնագետի հետ երկար աշխատանք է տարել, որպեսզի կարողանա առանց կակազելու խաղալ իր դերերը: Սակայն իր վերջին՝ «Ինչ-որ բան պետք է պատահի» ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհին կրկին սկսել է կակազել: Մոնրոն պատմել է, որ դա կապված է եղել անձնական կյանքում տեղի ունեցող խնդիրների հետ: Ô·Õ¬Õ¾Õ«Õ½ Õ"Ö€Õ¥Õ½Õ¬Õ« Ռոք-ն-ռոլի արքան, պարզվում է, հենց իր կակազելու պատճառով է սկսել երգել: Երաժիշտի մայրն այդ խնդիրը հաղթահարելու համար նրան տարբեր երգի մրցույթների է տարել, նաեւ՝ եկեղեցական երգչախումբ: Արդյունքում՝ Էլվիսը ոչ միայն դադարել է կակազել, այլեւ դարձել հայտնի աստղ: Õ†Õ«Õ¯Õ¸Õ¬ Õ"Õ«Õ¤Õ´Õ¡Õ¶ Ավստրալացի հայտնի դերասանուհին փոքր տարիքում կակազել է, ինչը, նրա խոսքով, իրեն դարձրել է շատ ամաչկոտ. «Ինձ ասում էին՝ պետք չէ անհանգստանալ, պարզապես նախապես մտածիր, թե ինչ ես պատրաստվում ասել»,- իր հարցազրույցներից մեկում պատմել է դերասանուհին: Ջուլիա Ռոբերթս Օսկարակիր դերասանուհին պատանեկության տարիներին նույնպես կակազել է: Սակայն 1986-ին տեղափոխվելով Նյու Յորք՝ Ռոբերթսը աշխատել է մասնագետների հետ, որոնք օգնել են նրան հաղթահարել խոսքի հետ կապված խանգարումները: Õ€ÕµÕ¸Ö' Ô³Ö€Õ¡Õ¶Õ¿ Նայելով բրիտանացի դերասանի խաղին՝ դժվար է հավատալ, որ նա խոսքի խանգարում է ունեցել, բայց փաստը մնում է փաստ, որ Հյուն փոքր տարիքում կակազել է: Սակայն դա չի խանգարել նրան ավելի հասուն տարիքում դերասանի փայլուն կարիերա ստեղծելուն: Աղբյուրը՝ Doctors.am