
141 views
Õ€Õ¡Õ½Õ¡Ö€Õ¡Õ¯ Õ€Õ¥Ö€ÕºÕ¥Õ½ Ô»Õ¶Õ¹ Õ¡Õ¶Õ¥Õ¬, Õ¸Ö€ Õ´Õ¥Õ¯Õ¨ Õ¥Ö€Õ¯Õ¸Ö'Õ½ Õ¹Õ¤Õ¡Õ¼Õ¶Õ¡ Հասարակ հերպես հիվանդության հարուցիչը հերպես վիրուսի առաջին տիպն է, ինչպես նաև կարող է հարուցվել երկրորդ տիպով։ Երկուսն էլ կարող են առաջացնել ցանավորում թե՛ բերանի լորձաթաղանթին, շրթունքներին և թե՛ սեռական օրգանների շրջանում ( ժամանակին տարանջատում էին, որպես Հերպես 1ը շրթունքային հերպեսի, իսկ 2-ը' սեռական հերպեսի հարուցիչներ): Սթրեսը, տարբեր հիվանդությունները, դաշտանը և նույնիսկ երկարատև արևի լույսը կարող են խթան հանդիսանալ հերպեսի արտահայտման համար։ Սովորաբար հերպեսը սկսվում է մրմռոցից, քորից կամ այրոցի ու ցավի զգացողությունից: Դրանից հետո հայտնվում են փոքր բշտիկներ, որոնք լցված են հեղուկով, իսկ հետո դրանք պայթում են և ծածկվում կեղևիկներով։ Դրանք կարող են լինել դեմքի ցանկացած վայրում: Հերպեսը վարակիչ է այն պահից, երբ մարդն առաջին անգամ զգում է մրմռոցը կամ արտահայտվում են այլ նշաններ, մինչև այն ամբողջովին ապաքինվի: Եթե հերպեսը պարբերաբար ու հաճախ կրկնվում է, ապա հակավիրուսային միջոցները կարող եք օգտագործել ծակծկոցների ի հայտ գալուն պես: Ô»Õ¶Õ¹ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Ö" Õ¡Õ¶Õ¥Õ¬ Õ«Õ¶Ö"Õ¶Õ¸Ö'Ö€Õ¸Ö'ÕµÕ¶ • օգտագործել արևապաշտպանիչ շրթունքների բալզամ SPF 15 կամ ավելի բարձր, եթե արևի տակ եք. • կիրառել կոմպրես: Սառը կոմպրեսները կնվազեցնեն կարմրությունը, կօգնեն հեռացնել կեղևիկները և կարագացնեն բուժումը, մինչդեռ տաք կոմպրեսները կթեթևացնեն ցավը. • ձեռքերը մանրակրկիտ լվացեք օճառով և ջրով, նախքան ինքներդ ձեզ և այլ մարդկանց դիպչելը, ներառյալ կրեմ քսելուց առաջ և հետո: • խմեք պարացետամոլ կամ իբուպրոֆեն, եթե բարձր ջերմություն ունեք կամ արտահայված ցավ: Ցավը կարող եք մեղմել լիդոկայինով կամ բենզոկայինով նրբաքսուքներով; • օգտագործեք սառը, փափուկ սնունդ և խմեք շատ հեղուկներ: Եթե ունեք հերպես, մի համբուրեք և մի կիսվեք այն բաներով, որոնք շփվել են հերպեսի ցանի հետ, ինչպիսիք են սրբիչը, դանակ-պատառաքաղը, ,,հերպեսի կրեմը,, կամ շրթներկը: Խորհուրդ չի տրվում օրալ սեքսը մինչև հերպեսի ամբողջական ապաքինումը, հակառակ դեպքում մեծանում է ձեր զուգընկերոջը սեռական հերպեսով վարակվելու վտանգը: Աշխատեք չդիպչել հերպեսի ցանին(երկրորդային ինֆեկցումից խուսափելու համար), բացառությամբ այն դեպքերում, երբ կրեմ եք քսում է, իսկ կրեմը պետք է բարակ քսել և առանց տրորելու։ Հերպեսն ինքնին անցնում է մոտ տաս օրվա ընթացքում: Եթե մտահոգված եք ցավով, քորով և այրոցի զգացողությունով, ցանի հաճախակի կրկնությամբ, ապա կարող եք դիմել մաշկաբանի։ Ձեր մաշկաբանը կարող է նշանակել հակավիրուսային դեղամիջոցներ` հաբեր և/կամ նրբաքսուքներ, հերպեսի ցավը, քորը մեղմացնելու կամ ապաքինումը արագացնելու համար: Ինչպես նաև կարող է անհրաժեշտ լինել որոշակի հետազոտություններ, հաճախակի կրկնումների պատճառները հասկանալու համար։ Նյութը տրամադրեց բժիշկ Արամ Շահվերդյանը Aram Shahverdyan