
71 views
aroxjblog.am -ը հյուրընկալել է բժիշկ-գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանին - Ժամանակակից բժկությունը մեզ առաջարկում է ախտորոշիչ մեթոդների, այսպես ասած լայն տեսականի, որոնք ունեն իրենց առավելությունը այս կամ այն հիվանդությունը ախտորոշելու դեպքում: Իր ուրույն տեղն ունի ՈՒՁՀ-ը, որը ինչպես գիտենք կատարում են ներհեշտոցային և տրանսաբդոմինալ եղանակով: Ասացեք խնդրեմ, ե՞րբ եք կատարում ներհեշտոցային ՈւՁՀ: Ո՞ր դեպքերում է այն առավել ինֆորմատիվ տրանսաբդոմինալ ՈւՁՀ-ից: - Այս երկու մեթոդների կատարման եղանակները տարբեր են: Տրանսաբդոմինալ ՈւՁՀ-ի հիմնական նախապայման է լցված միզապարկը, որի շնորհիվ մենք ստանում ենք լավ վիզուալիզացիա: Այս դեպքում տվիչը տեղադրվում է որովայնի արաջային պատին: Ն/Հ (ներհեշտոցային) ՈւՁՀ կատարելու համար մեզ անհրաժեշտ է դատարկ միզապարկ, որը չի ստեղծում դիսկոմֆորտ պացիենտի համա ր: Այս դեպքում տվիչը տեղակայվում է ներհեշտոցային: Ն/Հ ՈւՁՀ-ի պարագայում մենք ստանում ենք ավելի մանրակրկիտ և հստակ տվյալներ արգանդի պարանոցի , մարմնի,ձվարանների և հարակից հյուսվածքների ստրուկտուրաների վերաբերյալ, բարձր ճշգրտությամբ կարողանում ենք ախտորոշել ոչ միան պաթոլոգիան, այլ նաև դրա տարածվածության աստիճանը, կատարել գունային դոպլերոգրաֆիա: Մեթոդը հնարավոր է կիրառել միայն կանաց: Աբդոմինալ ՈւՁՀ կատարում ենք դեռ չամուսնացած աղջիկներին, ինչպես նաև ցանկացած ծավալային գոյացության պարագայում պարտադիր կնոջը հետազոտելիս կիրառում ենք համատեղ Ն/Հ ՈւՁՀ մանրակրկիտ դետալային զննման նպատակով և համալրում ենք այն աբդոմինալ մեթոդով հստակ չափսեր և փոքր կոնքի մակարդակից վեր գտնվող ստրուկտուրաները տեսնելու ,գնահատելու նպատակով: -Ի՞նչ է դոպլերոգրաֆիան: Ե՞րբ է ցուցված: - Դոպլերոգրաֆիան հանդիսանում է ՈւՁՀ ենթատիպ, որը հնարավորություն է տալի գնահատել արյան հոսքի բնույթը: Այն լայն կիրառում ունի մանկաբարձական պրակտիկայում , քանի որ տալիս է հնարավորություն գնահատել արյան հոսքի բնույթը պտուղ, մայր, պլացենտա համակարգում: Գինեկոլոգիայում այն նույնպես տալիս է հնարավորություն գնահատել ռեպրոդուկտիվ համակարգի արյան մատակարարումը: Դոպլերոգրաֆիան ունիվերսալ հետազոտություն է , քանի որ ոչ մի պաթոլոգիա չի ընթանում առանց անոթային ցանցի փոփոխության, արյան հոսքի վրա թողնելով համապատասխան ազդեցություն: Մի շատ կարևոր հարց նաև նորագոյացությունների առկայության դեպքում՝ թե արգանդի մարմնի, թե ձվարանների, մենք կարող ենք գնահատել գոյացության անոթավորման առկայությունը, բնույթը, տիպը, ինչը մեծ նշանակություն ունի ախտորոշումը հստակեցնելու համար: Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիան հնարավոր է նաև հանդիպել հետևյալ անվանումներով՝ դուպլեքսային, տրիպլեքսային սկանավորում, գունավոր կամ գունային դոպլերային պատկերում (Цветовое допплеровское картирование ЦДК ) - Ô´Õ¸Ö'Ö" Õ¯Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¸Ö'Õ´ Õ¥Ö" Õ¶Õ¡Ö‡ Õ¾Õ«Õ¤Õ¥Õ¸Õ¯Õ¸Õ¬ÕºÕ¸Õ½Õ¯Õ¸ÕºÕ«Õ¡: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ§ Õ¤Õ¡: ÕˆÕžÖ€ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ§ Õ¡ÕµÕ¶ Õ«Õ¶Ö†Õ¸Ö€Õ´Õ¡Õ¿Õ«Õ¾: - Կոլպոսկոպիան եղել է, կա և կմնա ոսկե ստանդարտ: Կոլպոսկոպը օպտիկական սարք է, որը ունի մինչև 40 անգամ խոշորացնելու հնարավորություն: Արգանդի պարանոցի հեշտոցային մասը դա այն հատվածն է ամբողջ համակարգի, որը հետազոտելու համար հանդիսանում է ՛՛հեշտ՛՛ հասանելի, իսկ արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելու հարցում կարևորագույններից մեկն է: Այսպիսով սկրինինգային նպատակով պարտադիր ցանկացած կին, 35 տարեկանից բարձր հանձնում է PAP թեստ: Ավելի երիտասարդ կանայք ցուցումների առկայության պարագայում: Եթե PAP թեստի պատասխանում առկա է որոշակի խնդիր, ապա կատարվում են լաբորատոր հավելյալ հետազոտություներ և պարտադիր կոլպոսկոպիա, այսինքն արգանդի պարանոցի հեշտոցային հատվածը մանրակրկիտ զննվում է խոշարացման պայմաններում, մշակվում համապատասխան լուծույթներով ախտաբանական օջախները ցայտուն դարձնելու նպատակով, և անհրաժեշտության պարագայում կատարվում է նաև բիոպսիա, այսինքն՝ հնարավոր է հյուսվածքաբանական քննություն, որը հստակեցնում է ախտորոշումը: Տեխնիկայի զարգացման հետ զուգահեռ մեծանում են նաև մեր հնարավորությունները:Այժմ մենք կարող ենք պահպանել տվյալները ֆոտո և վիդեո ֆայլերով,ապագայում համեմատել, պացիենտին տեսանելի բացատրել խնդիրը և զննման պահին անմիջապես ցույց տալ ախտահարված հատվածը: -Ո՞ր սեռական ինֆեկցիաներն են ավելի <<հայտնի>> մեր ժամանակներում: -Սեռական ճանապարհով փոխանցվող հիմնական հիվանդություններին են՝ խլամիդիոզը, միկոպլազմոզը, սիֆիլիսը, սուսանակը ( գոնորեա ), տրիխոմոնիազը և ուրեոպլազմոզը : Ուրեոպլազմոզի պարագայում՝ ի տարբերություն մյուս հիվանդությունների հարուցիչների, ureaplasma urealyticum-ը հանդիսանում է մինչև 80 % ակտիվ սեռական կյանքով ապրող կանանց նորմալ միկրոֆլորայի բաղադրիչը: Ցանկացած սեռավարակ, ինֆեկցիա ուշ ախտորոշման պարագայում ունի իր բարդությունները, այդ իսկ պատևճառով նույնիս աննշան թվացող գանգատի պարագայում պարտադիր անհրաժեշտ է լիարժեք կոմպլեքս հետազոտություն: -Ներկայացնում ենք մեր ընթերցողներից մեկի հարցը. - Անվտանգ է արդյոք հղիության ընթացքում կատարվող ՈւՁՀ-ը, արդյո՞ք վտանգավոր չէ պտղի համար: -ՈւՁՀ վտանգավոր չէ, և ոչ մի բարդության չի բերում: Վարող մանկաբարձ գինեկոլոգը հստակ նշում է հետազոտության ժամկետը և անհրաժեշտության դեպքում հետազոտություն է նշանակվում: Ժամանակակից սարքավորումները ավելի քան անվտանգ են: - Ի՞նչ է մենոպաուզան: Կինը այդ ընթացքում ինչի՞ն պետք է պատրաստ լինի: Ի՞նչ ֆունկցիոնալ փոփոխություններ են կատարվում կնոջ օրգաիզմում : - Մենոպաուզան դա կնոջ կյանքի մի էտապ է, երբ դաշտանայի ն ցիկլը դադարում է, այսինքն՝ ռեպրոդուկտիվ ֆունկցիայի մարում է: Նախադաշտանադադարային շրջանում արդեն սկսվում են որոշակի փոփոխություններ կնոջ հորմոնալ ֆոնի հետ կապված: Փոխվում է ձվարանների կողմից արտադրվող հորմոնների բալանսը, հետևաբար ամբողջ օրգանիզմում առկա հորմոն կախյալ հյուսվածքների և օրգան համակարգերի կողմից տեղի են ունենում փոփոխություններ: Հաճախ հենց այս շրջանում են ակտիվանում քրոնիկ հիվանդությունները, կամ ի հայտ գալիս գինեկոլոգիական խնդիրներ, ախտաբանական պրոցեսներ: Սա այն ժամանակահատվածն է, երբ կինը պարտավոր է ավելի ուշադիր լինել և կատարել հերթական այցերը գինեկելոգի մոտ սկսաց նախադաշտանադադարային շրջանից, որը շատ ավելի ուշադրության է արժանի: Պերիմենոպաուզալ շրջանում պարտադիր է PAP քննություն և Ն/Հ ՈւՁՀ, հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը կախված է արդյունքներից: Անկախ տարիքային խմբից, դաշտանային ցիկլի ցանկացած փոփոխությունների պարագայում՝ ցիկլի բնույթի փոփոխություն, դաշտանային արյան կորստի( քանակի ) ավելացում , դաշտանային ցիկլից դուրս արյունային արտադրություն և պոստկոիտալ ( սեռական ակտից հետո ) արյան հետքերի առկայության դեպքում պարտադիր դիմել նեղ մասնագետի: Մենոպաուզայի շրջանում պետք է շարունակել ռեգուլյար այցերը և հատկապես արյունային արտադրությունը երբեք չանտեսել: - Այժմ երիտասարդները, մինչ ընտանիք կազմելը դիմում են գինեկոլոգի հետազոտվելու նպատակով: Նրանց մոտ որո՞նք են հիմնական խնդիրները :Ի՞նչ խորհուրդ կտաք մեր երիտասարդներին: - Իրոք, ի տարբերություն 7-10 տարի արաջվա մեր տվյալներին,այժմ այդ կուլտուրան ձևավորվում է: Խնդիրների բնույթը տարբեր է, բորբոքային-ինֆեկցիոն ֆակտոր, ձվարանային դիսֆունկցիաներ, սակայն դիմելիության պարագայում այս խնդիրները բուժվում են և հեռակա բարդությունների քանակը նվազում է: Ռեգուլյար այցերը անկախ սեռական կյանքի առկայությունից ապահովագրում են պացիենտին և բարձրացնում բժշկի աշխատանքի էֆֆեկտիվությունը: -Õ‡Õ¶Õ¸Ö€Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶... Տաթևիկ Ղորուխչյանի հետ կապ հաստատելու համար՝ http://www.korukhchyan.com/ Ô±ÕºÖ€Õ¥Ö" Ô±Õ¼Õ¸Õ²Õ»... Նյութի աղբյուրը ՝ http://aroxjblog.am