Հերթական բարդ վիրահատությունը Շենգավիթ ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում․ ընթացքին հետևել է «Առողջ Բլոգ»- ը
Լապարոսկոպիկ եղանակով դիստոպիկ երիկամի ավազանի քարի հեռացում, ԱՄ սեգմենտի պլաստիկա
Հիվանդը դիմել է ԲԿ գանգատվելով որովայնի ձախ կեսում առկա ցավերից, որոնք երբեմն ճառագայթվում էին ձախ գոտկային շրջան: Կլինիկայում կատարվել է բոլոր անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունները: Որովայնի օրգանների ՀՇ հետազոտության (բժիշկներ` Գ. Բունիաթյան, Ա․ Դանիելյան) արդյունքում ախտորոշվել է ձախ երիկամի կոնքային դիստոպիա, ձախ երիկամի ավազանի քար և ավազան-միզածորանային սեգմենտի նեղացում։
“Շենգանիթ” ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքի բժիշկներ՝ Գևորգ Վարդգեսի Նազարեթյանի և Գագիկ Գնելի Թադևոսյանի մասնակցությամբ կատարվել է՝ լապարոսկոպիկ եղանակով ձախ երիկամի ավազանի քարի հեռացում (25×18մմ ) և ավազան –միզածորանային սեգմենտի պլաստիկա։
Հմուտ և բարձրակարգ մասնագետների շնորհիվ վիրահատությունը բարեհաջող է անցել և հիվանդը դուրս է գրվել առողջացումով :
Մանրամասները՝ www.aroxjblog․am-ի պատրաստած տեսանյութում: