
86 views
Հիմնական խորհուրդներ 6-ից 23 ամսական երեխաների հավելյալ սնուցման վերաբերյալ Երեխայի հավելյալ սնուցումը կարելի է սկսել 6 ամսականից (180 օր)` շարունակելով ըստ պահանջի կրծքով կերակրումը: Կրծքով սնուցումը շարունակել մինչև 2 տարեկան և ավելի` ըստ պահանջի: 12-ից 23 ամսական երեխաներն, ովքեր չեն սնվում կրծքի կաթով, կարող են օգտագործել կենդանական կաթ. այդ տարիքի երեխաները կաթնախառնուրդի կարիք չունեն: Երեխային կերակրել սննդարար նյութերով հարուստ բազմատեսակ ուտեստներով, որպեսզի բավարարվի նրա բոլոր պահանջները: Ամենօրյա սննդակարգում պետք է ընդգրկված լինեն` • կենդանական ծագման սնունդ, ներառյալ` միս, ձուկ կամ ձու • մրգեր ու բանջարեղեն • ընդեղեն, ընկուզեղեն (մանրացված) և սերմեր պետք է հաճախ ներառել սննդակարգում` հատկապես, եթե առկա է կենդանական ծագման սննդի և բանջարեղենի սահմանափակում: Վնասակար սնունդ և ըմպելիքներ չտալ երեխային: Õ‰Õ« Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Õ¥Ö€Õ¥ÕÕ¡ÕµÕ« Õ½Õ¶Õ¶Õ¤Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ¸Ö'Õ´ Õ¨Õ¶Õ¤Õ£Ö€Õ¯Õ¥Õ¬` • շաքարավազ, աղ և տրանս ճարպեր պարունակող սնունդ • շաքար պարունակող ըմպելիքներ • ոչ շաքարային քաղցրացուցիչներ • 100% մրգային հյութեր կարելի է օգտագործել խիստ սահմանափակ: Որոշ դեպքերում, երբ սննդակարգի սահմանափակման հետևանքով սննդային պահանջները չեն կարող բավարարել երեխաների պահանջները, 6-ից 23 ամսական տարիքում կարելի է տալ հարստացված սնունդ կամ վիտամին-միներալային հավելումներ (բժշկի ցուցմամբ): Այս տարիքում երեխաները պետք է կերակրվեն փոխգործելիության սկզբունքով, որը բնորոշվում է «կերակրումներ, որոնք խրախուսում են երեխայի ինքնուրույն ուտելու կարողությունը, որը համապատասխանում է երեխայի ֆիզիոլոգիական և զարգացման կարիքներին և կարող է խրախուսել ուտելու ինքնակարգավորումը` աջակցելով ճանաչողական, զգացմունքային և սոցիալական զարգացմանը»: