
63 views
Վիտամին D-ն մարդու օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող սննդարար նյութերից մեկն է, որը սինթեզվում է օրգանիզմում արևի ճառագայթների տակ: Այս տարրի բավարար մակարդակն օգնում է պաշտպանվել այնպիսի հիվանդությունների զարգացումից, ինչպիսին են գրիպը, սրտանոթային հիվանդություններն ու ոսկորների ախտաբանությունները: Բացի այդ, այս վիտամինն օգնում է յուրացնել սննդում պարունակվող կալցումը, մինչդեռ դրա դեֆիցիտը հաճախ է ուղեկցվում նաև կալցիումի դեֆիցիտով, որը նույնպես կարևորագույն նշանակության տարրերից մեկն է: Այնուամենայնիվ մասնագետները նախազգուշացնում են, որ անգամ որևէ օգտակար ու կարևոր բանի ավելցուկը կարող է և վնասակար լինել ու դառնալ մի շարք կողմնակի բարդությունների զարգացման պատճառ, և վիտամին D-ն ևս բացառություն չէ, ուստի այս տարրի ինքնուրույն ընդունման դեպքում հարկավոր է շատ զգույշ լինել: Փորձագետների խոսքով՝ այս վիտամինի սխալ ընդունումը, ինչի հետևանքով դրա մակարդակն օրգանիզմում զգալի բարձրանում է, կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Այս դեպքում օգտակար համարվող տարրը կարող է տոքսիկ դառնալ, ինչն էլ կուղեկցվի մի շարք կողմնակի բարդությունների զարգացմամբ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի կողմնակի բարդություն, որոնք կարող են զարգանալ վիտամին D-ի ընդունման հետևանքով: Արյան մեջ կալցիումի անառողջ մակարդակ Վիտամին D-ի չափազանց մեծ չափաբաժնի ընդունումը կարող է հանգեցնել արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացման, որը հայտնի է հիպերկալցեմիա անվանմամբ: Այս խանգարման դեպքում կարող են նկատվել այնպիսի կողմնակի բարդություններ, ինչպիսին են անհագ ծարավն ու հաճախամիզությունը: Բացի այդ, այս դեպքում բարձրանում է նաև կալցիումային քարերի ձևավորման հավանականությունը, ինչը կարող է շատ վտանգավոր լինել: ÔµÖ€Õ«Õ¯Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¥Õ¿ Õ¯Õ¡ÕºÕ¾Õ¡Õ® ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Ô±ÕµÕ½ Õ¿Õ¡Ö€Ö€Õ« Õ£Õ¥Ö€Õ¤Õ¸Õ¦Õ¡Õ¾Õ¸Ö€Õ´Õ¡Õ¶ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¥Ö€Õ«Õ¯Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ¾Õ¶Õ¡Õ½Õ¾Õ¡Õ®Ö"Õ¶Õ¥Ö€Õ¨ Õ¯Õ¡Ö€Õ¸Õ² Õ¥Õ¶ Õ¬Õ«Õ¶Õ¥Õ¬ Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¹Õ¡ÖƒÕ¡Õ¾Õ¸Ö€, Õ¡ÕµÕ¶ÕºÕ¥Õ½ Õ§Õ¬ Õ¬Õ¸Ö'Ö€Õ»: Ô±ÕµÕ½ Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¥Õ¬ Õ¾Õ¿Õ¡Õ¶Õ£Õ¾Õ¡Õ® Õ¥Õ¶ Õ¡ÕµÕ¶ Õ´Õ¡Ö€Õ¤Õ«Õ¯, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ¡Ö€Õ¤Õ¥Õ¶ Õ«Õ½Õ¯ Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶ Õ¥Ö€Õ«Õ¯Õ¡Õ´Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¥Õ¿ Õ¯Õ¡ÕºÕ¾Õ¡Õ® ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Õ¯Õ¡Õ´ Ö"Ö€Õ¸Õ¶Õ«Õ¯ Õ¥Ö€Õ«Õ¯Õ¡Õ´Õ¡ÕµÕ«Õ¶ ÕÕ¡Õ¶Õ£Õ¡Ö€Õ¸Ö'Õ´Õ¶Õ¥Ö€: Õ"Õ¡Ö€Õ½Õ¸Õ²Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£Õ« Õ°Õ¥Õ¿ Õ¯Õ¡ÕºÕ¾Õ¡Õ® ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Վիտամին D-ի չարաշահման դեպքում կարող են նկատվել նաև որոշակի խնդիրներ կապված մարսողական համակարգի աշխատանքի հետ: Նման խնդիրների շարքին են դասվում փորլուծությունը, փորկապությունը, որովայնի ցավերը և այլն: ÕˆÕ½Õ¯Õ¸Ö€Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¥Õ¿ Õ¯Õ¡ÕºÕ¾Õ¡Õ® ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€ Վիտամին D-ն համարվում է ոսկորների առողջությունը պահպանող գլխավոր տարրերից մեկը, սակայն դրա չարաշահումը կարող է հանգեցնել ոսկրային հյուսվածքների վնասման: Բանն այն է, որ այս տարրի չափազանց բարձր մակարդակը բացասաբար է անդրադառնում վիտամին K2-ի յուրացման վրա, ինչը կարող է հանգեցնել ոսկրային հյուսվածքների կորստի: Ինքնազգացողության վատթարացում Ինչպես արդեն նշվել է՝ վիտամին D-ի չարաշահումը կարող է դառնալ արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացման պատճառ, իսկ այս տարրի բարձր մակարդակն ուղեկցվում է այնպիսի տհաճ խնդիրներով, ինչպիսին են ախորժակի կորուստը, սրտխառնոցը, հոգնածության զգացումն ու գլխապտույտները: Նյութի աղբյուրը՝ Times Now