
109 views
Ընդունված է կարծել, որ նիհարելու համար պետք է սնվել առողջ, հետեւել սննդակարգի, ֆիզիկապես ակտիվ լինել… Իսկ ի՞նչ, եթե բոլոր ջանքերը գործադրում եք, բայց ավելորդ կիլոգրամներն այդպես էլ չեն անհետանում: Երբեմն ավելորդ քաշի պատճառ կարող են լինել նյութափոխանակության խանգարումները եւ հորմոնալ դիսբալանսը: Հորմոնների ազդեցությունն օրգանիզմի վրա արտահայտվում է մետաբոլիզմի արագության, ախորժակի առկայության, քաշի ավելացման կամ նվազեցման եւ այլ ֆիզիոլոգիական գործընթացների վրա: Առաջին բանը, որ պետք է անել նախքան սեփական նախաձեռնությամբ տարատեսակ սննդակարգերի հետեւելը, էնդոկրինոլոգին այցելելն է: Իսկ մենք կներկայացնենք այն հորմոնները, որոնց խանգարման պատճառով կանայք չեն կարողանում նիհարել: 1. Ô¼Õ¥ÕºÕ¿Õ«Õ¶ Լեպտինն այլ կերպ անվանում են հագեցվածության հորմոն: Այն արտադրվում է օրգանիզմի ճարպային հյուսվածքների բջիջների կողմից: Դրա հիմնական ֆունկցիան կայանում է նրանում, որ այն ուղեղին է հասցնում մեր՝ հագեցված լինելու զգացողությունը: Երբ մարդու սննդակարգը չափից շատ ֆրուկտոզա է պարունակում, օրգանիզմը դրանք վերածում է ճարպային կուտակումների: Սա հանգեցնում է լեպտինի ավելցուկի, որը ժամանակի ընթացքում առաջացնում է այս հորմոնի նկատմամբ դիմացկունություն: Արդյունքում՝ օրգանիզմը չի հասկանում՝ քաղցած եք, թե ոչ, ինչի հետեւանքով Դուք շարունակում եք ուտել եւ քաշ հավաքել: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¡Õ¶Õ¥Õ¬ Լեպտինի հավասարակշռության համար, առաջին հերթին, պատասխանատու է առողջ քունը: Քնի պակասի արդյունքում այս հորմոնի մակարդակն ընկնում է, ինչի հետեւանքով Դուք ուտելուց հետո հագեցվածության զգացողություն չեք ունենում: Պետք է նաեւ սննդակարգում ներառել օմեգա 3-ով հարուստ մթերք՝ ձուկ, միս, չիայի սերմեր: Աշխատեք ավելի քիչ ֆրուկտոզա օգտագործել եւ զբաղվել սպորտով: 2. Ô»Õ¶Õ½Õ¸Ö'Õ¬Õ«Õ¶ Ինսուլինն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կողմից եւ օգնում է կարգավորել գլկուկոզայի (արյան մեջ շաքարի) մակարդակը: Ինսուլինի դիսբալանսի արդյունքում նիհարելը դժվարանում է: Եթե օրվա ընթացքում չարաշահում եք քաղցրը, Դուք ստիպում եք այս հորմոնին աշխատել գերլարված: Փորձելով արյունը մաքրել շաքարի ավելցուկից, ինսուլինն այն վերածում է ճարպի: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¡Õ¶Õ¥Õ¬ Պետք է սննդակարգից հանել քաղցրը, օգտագործել ավելի շատ սպիտակուցներ, լոբազգիներ, օսլա չպարունակող բանջարեղեն: 3. Ô¿Õ¸Ö€Õ¿Õ«Õ¦Õ¸Õ¬ Կորտիզոլը սթրեսի հորմոնն է: Այն պատասխանատու է սթրեսային իրավիճակներում մեր վարքագծի կարգավորման համար: Եթե Դուք չափից շատ եք սթրեսի ենթարկվում, հատկապես՝ քնի պակասի, լարված աշխատանքի, ոչ ճիշտ սնվելու պատճառով, դա կարող է նպաստել օրգանիզմում կորտիզոլի կուտակմանը: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¡Õ¶Õ¥Õ¬ Աշխատեք օրական գոնե 7-ժամյա քնի ռեժիմ պահպանել: Ձեր սննդակարգում ներառեք մթերք, որը պարունակում է տրիպտոֆան եւ մելատոնին՝ կաթնաշոռ, հնդկահավ, կիվի, բալ: Ավելի քիչ կոֆեին օգտագործեք եւ քնելուց գոնե 2 ժամ առաջ հրաժարվեք գաջեթներից: 4. ÕŽÕ¡Õ°Õ¡Õ¶Õ¡Õ±Õ¥Ö' Õ£Õ¥Õ²Õ±Õ« Õ°Õ¸Ö€Õ´Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€ Վահանաձեւ գեղձի հորմոնները՝ Т3 եւ Т4-ը, նույնպես պատասխանատու են մարմնի զանգվածի ավելացման կամ նվազեցման համար՝ կարգավորելով նյութափոխանակության արագությունը: Այս հորմոնների պակասը՝ հիպոթիրեոզը, կարող է դանդաղեցնել մետաբոլիզմը, եւ, որպես հետեւանք, քաշը կավելանա: Սա նաեւ կարող է ուղեկցվել մշտական հոգնածությամբ եւ մարսողական խնդիրներով: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¡Õ¶Õ¥Õ¬ Վահանաձեւ գեղձի հորմոնների մակարդակն ավելացնելու համար պետք է շատ սպիտակուց ուտել, սննդակարգում ներառել բրոկոլի, սպանախ, կաղամբ: Աշխատեք ավելի շատ արեւի տակ գտնվել եւ հեռու մնալ սթրեսային իրավիճակներից: 5. Ô·Õ½Õ¿Ö€Õ¸Õ£Õ¥Õ¶ Էստրոգենը կանանց սեռական հորմոնն է: Դաշտանադադարի ընթացքում քաշի ավելացման եւ էստրոգենի միջեւ խորը կապ կա: Այդ ընթացքում կնոջ օրգանիզմում հորմոնների մակարդակն ընկնում է, եւ, չնայած էստրոգենի ցածր մակարդակին, դրա դոմինանտությունը պրոգեստերոնի նկատմամբ կարող է նպաստել որովայնի հատվածում ճարպի կուտակմանը: Ô»ÕžÕ¶Õ¹ Õ¡Õ¶Õ¥Õ¬ Էստրոգենի եւ պրոգեստերոնի միջեւ հավասարակշռությունը պահելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել բջջանյութով հարուստ բանջարեղեն: Բացի այդ, աշխատեք ավելի քիչ կարմիր միս եւ շաքար պարունակող մթերք ուտել եւ ավելի շատ սպորտով զբաղվել: Հիշեք, որ հորմոնների մակարդակը որոշվում է արյան քննության միջոցով, որը պետք է նշանակի էնդոկրինոլոգը: Նյութը` doctors.am