53 views
Արամյանց բժշկական կենտրոնի Օրթոպեդիայի ու Վնասվածքաբանության բաժանմունքում սկսել են իրականացնել բացառիկ վիրահատություններ հիշողություն ունեցող հատուկ մետաղի կիրառմամբ: Մետաղի օգտագործումն առավել արդյունավետ է դարձնում կոտրվածքների բուժումն ու պացիենտի արագ ապաքինումը: Արամյանց Բժշկական կենտրոնի փոխտնօրեն, վնասվածքաբան-օրթոպեդ Միքայել Բուռնուչյանի խոսքով՝ սառեցնելով 0-5 աստիճան՝ այս մետաղը հնարավոր է ծալել ու կիրառել ցանկացած դիրքով՝ կախված կոտրվածքի տեղակայումից: Հետո այն մարմնի ջերմության ազդեցությամբ 37-40 աստիճանում կվերադառնա իր նախնական դիրքին՝ ապահովելով ոսկրաբեկորների կոպրեսիան: Մետաղն իր արդյունավետությամբ կարող է փոխարինել նմանատիպ վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղալարին և պտուտակին: Այն իր մեջ պարունակում է ուժ, որն էլ հենց ոսկրաբեկորները պահում է մշտական կոմպրեսիայի վիճակում. արդյունքում ոսկրացման ընթացքն ավելի է արագ է տեղի ունենում: Այն որոշ դեպքում կարելի է կիրառել անգամ Իլիզարովի ծանր ու խոշոր ապարատի փոխարեն՝ազատելով պացիենտին լուրջ անհարմարությունից: Նման փորձ բժիշկ Բուռնուչյանն արդեն կատարել է հինգ ամիս առաջ` նախաբազկի զույգ ոսկրերի կեղծ հոդի վիրահատության ժամանակ օգտագործելով այս մետաղը: Վիրահատությունից հետո պացիենտն իրեն շատ լավ է զգում, իսկ այսօր արդեն կա հստակ արդյունք.մեկ ոսկորը ամբողջովին վերականգնվել է, իսկ մի ոսկորն էլ ամրանալու փուլում է: Ընդ որում, մետաղը տեղադրելու համար պետք է ընդամենը քիչ ինվազիվ և փոքր միջամտություն կատարել: Մետաղը առաձգական է և ամուր, այն նիկելի և տիտանի խառնուրդ է, ունի տարբեր չափսեր ու ձևեր, որոնք կիրառվում են ըստ դեպքի ու ցուցումի: Բժիշկ Բուռնուչյանի խոսքով՝ արդեն 8 պացիենտ այս մետաղի օգտագործմամբ վիրահատությունների են ենթարկվել և գոհ հեռացել: Հիշողություն ունեցող մետաղը կիրառվում է և´ թարմ կոտրվածքների, և´ կեղծ հոդերի, և´ ոչ ճիշտ սերտաճած կոտրվածքների, և´ չսերտաճող կոտրվածքների ժամանակ: Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Õ¯Õ¡Ö€Õ£ Õ´Õ¡Õ½Õ¶Õ¡Õ£Õ«Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ ÕºÕ¡Ö€Õ¢Õ¥Ö€Õ¡Õ¯Õ¡Õ¶