
89 views
Ճրագալույցի օրվա խորհուրդը շատ գեղեցիկ է: Այն նախատոնակ և կարապետն է պաշտամունքի 8 օրերի` բոլորը միասին Սուրբ Ծննդյան տոնի հետ՝ 9 օր: Ճրագալույցի օրը` նմանակ է հավիտենության, որ աշխարհի լինելուց առաջ էր: Տոնախմբության 9 օրերը` օրինակ են հրեշտակների 9 դասերի փառաբանության, որոնք մեզ հետ միասին են տոնում, և մենք` նրանց հետ: Եվ դարձյալ, տոնի 9 օրերը խորհրդաբար հայտնում են Բանն Աստծո կույսի որովայնում ինը ամիս բնակվելը: Ճրագալույցի օրվան հաջորդող 8 օրերից 7-ը` նմանակ են այժմյան կյանքի, իսկ 8-րդը` հանդերձյալ երկրի միավորությունն ու անբաժանությունն է: Այս խորհուրդը ծածկված էր հրեշտակներից և մարդկանցից և հայտնի էր միայն Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն: Աստված նախապես գիտեր լուսո նախաստեղծ դասապետի (սատանայի) պայծառության խավարման մասին, և կողածին կույսի` Եվայի նրան ունկնդրելը, և Ադամի, չարին հավանություն տալու պատճառով` տիրական փառքը կորցնելը: Այս ամենն իմանալով` նախքան ժամանակի լինելը առաջագետն Աստված ուներ նաև Իր մարդեղության խորհուրդը, որ պիտի կատարվեր վերջին ժամանակներում: Եվ նախքան իր կուսածին գալուստը՝ երևաց արդարների առաջ: Նախ` Աբրահամին, 2 հրեշտակների կերպարանքով: Ապա բոլոր մարգարեներին` որպես և ասում է. «Ես տեսիլքներով կգամ և Իմ մարգարեների շնորհիվ զարմանալի տեսողությամբ կհայտնվեմ»: Հակոբին երևաց երկրից երկինք հաստատված սանդուղքի տեսքով (Ծննդ. 28:12-15): Տերը` կանգնած սանդուղքի վրա, օրինակ էր խաչի և Խաչյալի, իսկ գոտեմարտելով Հակոբի հետ (Ծննդ. 32:24-32) ցույց տվեց մարդկային բնության հետ Իր միանալը: Տերը երևաց նաև Մովսեսին մորենու մեջ` որ վառվում էր, բայց չէր այրվում: (Ելք 3:2-6): Վառվող մորենին` նշանակ էր կուսական արգանդի, որի մեջ իջավ Աստվածային հուրը և վառեց մարմնավոր ճրագը` ի լույս աշխարհի: Նույնպես և բոլոր մարգարեներին հայտնեց Իր` մարմնով գալստյան մասին: Այս բաների մասին նախքան Ծննդյան և Հայտնության օրն ենք խորհում: Իսկ երեկոյան ժամին երգում ենք խորհրդավոր սաղմոսը (Սաղմ. 79) և ընթերցում Ավետարանը` հովիվներին ավետիս տալու հատվածը (Ղուկ. 2:8-20), որ Հովվապետը մեր «եկավ փնտրելու իր կորած ոչխարին»: Ընթերցում ենք 12 մարգարեությունները` նախաստեղծի (Ադամի) կորուստը պատմելով (Ծննդ. 1:1-3:24): Այդ պատճառով Քրիստոս ընտրեց Ս. Կույսին` առաջին կնոջ օրինակով և նրանից առավ մարմին` հայտնելով մարգարեների միջոցով Աստծո` մեր բնության մեջ խոնարհվելը: Բեթլեհեմ` նշանակում է հացի տուն, Բեթ` մարմին, Լահմ` Աստվածություն, հազարավորներ` հեթանոսներից (Միքիա 5:2-7): ÕƒÕ¡Õ¶Õ¡Õ¹Õ¥Õ¬ Õ°Õ¡Õ¾Õ¡Õ¿Õ¸Õ¾ Õ«Õ´Õ¡Õ½Õ¿Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨` Õ"Ö€Õ«Õ½Õ¿Õ¸Õ½Õ«Õ¶, ÕÖ€Õ¡Õ¿Õ¨` Ô±Õ¾Õ¥Õ¿Õ¡Ö€Õ¡Õ¶Õ¶ Õ§ (Ô±Õ¼Õ¡Õ¯. 1:1-9): Նրա արքայությունը տրվեց իր արարածներին. ուլը` հնդիկներն են, ընձառյուծը` պարսիկները, եզը` հայերը, առյուծը` հույները, արջը` ասորիները, օձը` տաճիկները: Միասին նրանք կմտնեն Կաթուղիկե եկեղեցի: Իժերի բույնը` հեթանոսների երկիրն է, մատաղատի մանուկը` Քրիստոսն է (Եսայի 11:1-9): Լքված ձեռքերը նշանակում են` անգործ մնալ բարին գործելուց, տկարացած ծնկերը` կռապաշտությամբ ընթանալը, խուլերը` չլսել Աստվածային պատվիրանները, կաղերը` թյուր ճանապարհով ընթանալը (Եսայի 35:3-8): Ծոցը` նշանակում է հայրական, Երկնավոր Հոր մոտ (Եսայի 40:10-17): Ô±Õ©Õ¸Õ¼Õ¨ Õ¶Õ·Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´ Õ§` ÕªÕ¡Õ¼Õ¡Õ¶Õ£Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶, Õ´Õ¡Õ¶Õ¸Ö'Õ¯Õ¨` Õ"Ö€Õ«Õ½Õ¿Õ¸Õ½Õ¶ Õ§ (ÔµÕ½Õ¡ÕµÕ« 9:5-7): Շնորհիվ Քո ամենապայծառ Հայտնության, Քրիստոս Աստված մեր, ողորմի´ր այս գիրը կարդացողներին: qahana.am