
59 views
Մարտի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ինչպես « Արմենպրես »-ին տեղեկացնում են ՄԻՊ-ից Քրիստիննե Գրիգորյանը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և հոսպիտալի ղեկավար կազմի հետ շրջայց է կատարել հոսպիտալում: Այցի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական սպասարկման հարցերը, առանձնազրույցներ են տեղի ունեցել վնասվածքաբանության, ընդհանուր թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողների հետ, ովքեր ծառայության տարբեր հանգամանքներում, այդ թվում՝ մարտական գործողությունների ընթացքում կամ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորումներ ու վնասվածքներ են ստացել: Բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողների բուժման ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցերը: Մարդու իրավունքների պաշտպանն ու Պաշտպանի ներկայացուցիչները զինծառայողներին պարզաբանել են նրանց իրավունքների իրացման հնարավորությունները, այդ թվում՝ առողջական վիճակի հետազոտման, բժշկական փորձաքննության ընթացքին ծանոթանալու և դրանց արդյունքներով տրված եզրակացություններն ու այլ փաստաթղթերը ստանալու, ինչպես նաև բարձրացված այլ հարցերի հետ կապված: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի ավարտին առանձին քննարկում է եղել ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և հոսպիտալի ղեկավար կազմի հետ, Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացվել ոլորտին առնչվող և հրատապ լուծում պահանջող մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում՝ հոսպիտալի բժշկական տեխնիկայով հագեցվածության, բժշկական անձնակազմի համալրվածության, անձնակազմի հոսունության, ռազմական բժիշկների համար նախատեսված երաշխիքներին առնչվող հարցեր: ÕŠÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¨ Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ¯ Õ¨Õ¶Õ¤Õ£Õ®Õ¥Õ¬ Õ§, Õ¸Ö€ Õ¼Õ¡Õ¦Õ´Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢ÕªÕ«Õ·Õ¯Õ¶Õ¥Ö€Õ« Ö‡ Õ¡Õ´Õ¢Õ¸Õ²Õ» Õ¢ÕªÕ·Õ¯Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ¯Õ¡Õ¦Õ´Õ« Õ°Õ¥Ö€Õ¸Õ½Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ·ÕÕ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ¶ Õ¡Õ¶Õ¸Ö'Ö€Õ¡Õ¶Õ¡Õ¬Õ« Õ§. Õ¡ÕµÕ¶ Õ¡Õ¼Õ¡Õ¶Õ±Õ¶Õ¡Õ°Õ¡Õ¿Õ¸Ö'Õ¯ Õ¤Ö€Õ¾Õ¡Õ¿Õ¡Õ¶Ö"Õ« Õ§ Õ¡Ö€ÕªÕ¡Õ¶Õ«: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությունը շարունակելու է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: