
55 views
Հայաստանի կառավարությունը հավատարիմ է ՄԱԿ-ի մինչև 2030 թվականը նախանշված օրակարգին և 2015-ի սեպտեմբերին ամրագրված կայուն զարգացման նպատակներին: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին: Թորոսյանը փոխանցել է, որ 2016-ին ՀՀ կառավարությունը սկիզբ է դրել այդ օրակարգի ազգայնացման գործընթացին` դրանով սահմանված նպատակներն ազգային ռազմավարության շրջանակներում ներառելու և ստեղծելու առաջընթացի գնահատման և հաշվետվության համակարգ: 2017թ. վերանայվել է Հայաստանի զարգացման ազգային ռազմավարությունը` նախատեսված իրականացնելու մինչև 2030 թվականը: Արսեն Թորոսյանը խոսել է վերջին տասնամյակում առողջապահական համակարգում Հայաստանի ունեցած հաջողություններից, մարտահրավերներից ու անհրաժեշտ քայլերից, ընդգծել դրանց ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման կարևորությունը: Նախարարի ելույթը ներկայացնում ենք ստորև. «Ա ռողջությունն ու բարեկեցությունը մեր օրակարգի առանցքում են, և մենք կարող ենք ներկայացնել այս ընթացքում արձանագրված առաջընթաց ը. Մանկական և մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշերը նվազում են, սակայն մայրական մահացությունը դեռ շարունակում է ԵՄ միջին ցուցանիշից բարձր մնալ: Թիրախային բնակչության առնվազն 91 տոկոսն այժմ ընդգրկված է պատվաստումների ազգային ծրագրում: ՄԻԱՎ վարակակիր բոլոր գրանցված մարդիկ այժմ օգտվում են հակառետրովիրուսային դեղամիջոցներից: 2016թ. Հայաստանը դարձել է աշխարհում առաջին չորս երկրներից մեկը` բացառելով ՄԻԱՎ վարակի փոխանցումը մորից մանկանը: Տուբերկուլոզով հիվանդացության դեպքերը վերջին տասնամյակում նվազել են, 2016թ.-ին ամեն 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է 27 հիվանդ: Երկիրը մշակել է ազգային ռազմավարություն` նվազեցնելու քրոնիկ հեպատիտ Բ-ից և Ց-ից մահացությունն ու հիվանդացությունը: Սակայն վիրուսային հեպատիտների դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների մշակումն ու իրականացումը շարունակում է մնալ համակարգի կարևոր հարցերից մեկը: Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը 80 տոկոս է. դրանց շարքում ամենատարածվածը` շուրջ 48%, կազմում են սրտանոթային հիվանդությունները, հաջորդում են քաղցկեղը (20.5%), դիաբետը (4.2%), վնասվածքներ, թունավորումներ և արտաքին պատճառներ (4.5%), քրոնիկ թոքային հիվանդություններ, այդ թվում` բրոնխիտ, ասթմա, այլ քրոնիկ թոքային և բրոնխային հիվանդություններ (4%): Ռիսկի գործոնները նպաստում են ոչ վարակիչ հիվանդությունների աճին: Օրինակ, ծխախոտի օգտագործման ցուցանիշը բարձր է Հայաստանում. տղամարդկանց ավելի քան 61 և կանանց ավելի քան 1.2%-ը ծխող են: Հայաստանը վավերացրել է ծխախոտի դեմ պայքարի վերաբերյալ ԱՀԿ շրջանակային կոնվենցիան: Այնուամենայնիվ, շատ միջոցներ դեռևս չեն կիրառվում: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայում աշխատում է ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի նախագծի վրա, որով ծխելու համար թույլատրելի տարածքները կսահմանափակվեն: Կայուն զարգացման օրակարգի մեր գերակայությունները հստակ են. մենք պետք է կենտրոնանանք հետևյալի վրա` Հիվանդությունների կանխարգելման հզորացում վաղ ախտորոշման և բուժման միջոցով` հատուկ ուշադրություն դարձնելով ոչ վարակիչ հիվանդություններին, Առողջության առաջնային պահպանման համակարգի ուժեղացում` ներառյալ աղքատ բնակչության համար մատչելիության ապահովում, դեղորայքի և բժշկական տեխնոլոգիաների երաշխավորված հասանելիություն, պացիենտի անհատական կարիքների վրա հիմնված երկարաժամկետ խնամքի ապահովում, Ô±Õ¼Õ¸Õ²Õ»Õ¡ÕºÕ¡Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¥Õ¬ Õ¬Õ¡Õ¾ Õ¹Õ¡ÖƒÕ¸Ö€Õ¸Õ·Õ«Õ¹Õ¶Õ¥Ö€Õ« Õ´Õ·Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´ Ö‡ Õ¶Õ¥Ö€Õ¤Ö€Õ¸Ö'Õ´, Խոցելի խմբերին մասնագիտացված ստացիոնար բուժօգնության ապահովում, մայրական և մանկական առավել բարելավված խնամք, առավել մեծ ուշադրություն` վերարտադրողական և դեռահասների առողջությանը, Բժշկական հաստատությունների կարողությունների և մասնագիտական ներուժի զարգացում, Առողջապահական ապահովագրության ներդրում` երկրում ընդհանուր առողջապահական համակարգի ֆինանսական կայունության բարձրացման նպատակով: Մենք չենք կարող դա անել միայնակ: Ակնկալում ենք գործակցել բոլոր ոլորտներում, ներառյալ` Ռեսուրսների վերաբաշխում և դրանց արդյունավետ օգտագործման ապահովում ծառայությունների մատուցման մակարդակում, ÕŠÕ¥Õ¿Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ°Õ¡Ö€Õ¯Õ¥Ö€Õ« Ö‡ Õ¥Õ¯Õ¡Õ´Õ¸Ö'Õ¿Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ¾Õ¡Ö"Õ¡Õ£Ö€Õ¸Ö'Õ´, ÕƒÕ«Õ·Õ¿ ÕºÕ¬Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¸Ö'Õ´ Ö‡ Ö†Õ«Õ¶Õ¡Õ¶Õ½Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¸Ö'Õ´, Հակակոռուպցիոն միջոցառումներ, Համընդհանուր սոցիալական պաշտպանություն: Ամփոփելով` թույլ տվեք փոխանցել մեր երախտագիտությունը ԱՀԿ աջակցության համար: Կայուն զարգացման նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզում, մասնավորապես, ընդգծվում է առողջության առաջնային պահպանման ուժեղացման կարիքը: Շարունակական, համապարփակ, համակարգակենտրոն և անձնակենտրոն, անվտանգ, արդյունավետ առաջնային բուժօգնության համակարգ` ֆինանսական պաշտպանության համընդհանուր ծածկույթով. թերևս սա է «ոսկե» ուղին` հասնելու կայուն զարգացման նպատակներին և առողջապահությանը` բոլորի համար»: