
65 views
ՀՍՓ բարդությունները մոր և պտղի մոտ Ô²Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ Õ´Õ¸Ö€ Õ´Õ¸Õ¿ ` · Ջրազրկում. – մեծացնում է դիաբետիկ կետոացիդոզի ռիսկը 1 տիպի շաքարային դիաբետով հիվանդ կանանց մոտ; – մեծացնում է թրոմբոէմբոլիզմի, ինչպես նաև իմոբիլիզացիայի զարգացման ռիսկը: · Էլեկտրոլիտների բալանսի խանգարումներ հիպոքլորեմիկ ալկալոզ (հիմնագարություն), հիպոկալիեմիա և հիպոնատրիեմիա, որոնք դիտվում են շարունակական փսխում ունեցող բոլոր պացիենտների մոտ: · Սպիտակուցների պակաս: · Վիտամինների/միներալների անբավարարություն և դրա հետ զուգակցվող խնդիրներ, օր. թիամինի պակասը կարող է դառնալ Վերնիկեի էնցեֆալոպաթիայի զարգացման պատճառ: Այն լուրջ նյարդաբանական խանգարում է, որը զուգակցվում է սուր հոգեկան խանգարման, կարճաժամկետ հիշողության կորստի, ատաքսիայի, տեսողական խանգարումների, օր.` նիսթագմի և պերիֆերիկ նեվրոպաթիայի հետ: Վերնիկեի էնցեֆալոպաթիան կարող է հանգեցնել անդառնալի նյարդաբանական խանգարման: · Ֆոլաթթվի անբավարարություն, որի հետևանքով զարգանում է երկաթի անբավարարությունը: · Վահանաձև գեղձի դիսֆունկցիա, օր. «պսևդո-թիրեոտոքսիկոզ», երբ թիրեոտրոպ հորմոնների քանակը նվազում է, ազատ թիրոքսինի մակարդակը բարձրանում մԽԴ-ի (մարդու խորիոգոնադոտրոպինի) կողմից վահանաձև գեղձի ստիմուլյացիայի արդյունքում: · Երիկամային դիսֆունկցիա (դառնալի ընթացք): · Հիպերէմեզիսի հետ զուգակցվող լյարդային դիսֆունկցիա – ԱլԱՏ, ԱսԱՏ մակարդակի բարձրացում, ցածր ալբումին, բարձր բիլիռուբին թերսնման և նյութաքայքայման (կատաբոլիկ) փոփոխությունների հետևանքով: · Էրոզիվ-խոցային էզոֆագիտ: · Հոգեբանական խանգարումներ, օր. հետտրավմատիկ սթրեսային խանգարում, դեպրեսիա, հիպոխոնդրիա: · Մելորի-Վեյսի համախտանիշ · Փայծաղի պատռում · Կերակրափողի պատռում · Պնևմոթորաքս · Երիկամային խողովակիկների մեռուկացում Ô²Õ¡Ö€Õ¤Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€ ÕºÕ¿Õ²Õ« Õ´Õ¸Õ¿ ` · Պտղի մահ` մոր մոտ Վերնիկեի էնցեֆալոպաթիայի զարգացման հետևանքով: · Ներարգանդային աճի հապաղում (ՆԱՀ) կամ գեստացիոն տարիքի համար փոքր չափսեր, որոնք զուգակցվում են երկարատև հիպերէմեզիսի/բազմակի հոսպիտալացման և մարմնի քաշի ավելի քան 5% կորստի հետ: · Թերսնվածությունը հղիության վաղ շրջանում պտղի ձևավորման ընթացքում, մեծացնում է երեխայի մոտ հասուն տարիքում քրոնիկ հիվանդության զարգացման ռիսկը: · Վաղաժամ ծննդաբերություն · Վիժում