
67 views
Մեր երկիրը, ցավոք, վերջին տարիներին պարբերաբար հայտնվել է պատերազմական իրավիճակում, իսկ պատերազմները, պարբերաբար կրկնվող ռազմական գործողությունները տարբեր բացասական հետևանքներ են թողնում բնակչության վրա: Այդ հետանքներից մեկն էլ հոգեբանական խնդիրներն ենմ որոնք մեղմացնելու, քաղաքացիներին օգնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանական աջակցության բաժինը շուրջօրյա ծառայություններ է տրամադրում քաղաքացիներին: «Արմենպրես» -ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ՀՀ ա րտակարգ ի րավիճակների նախարարության հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչ Հասմիկ Ղուշչյան ի հետ անդրադարձել ենք պատերազմական իրավիճակում քաղաքացիներին հոգեբանական ծառայություն տրամադրելու կարևորությանը։ Մասնագետն ընդգծեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանական աջակցության բաժինը շուրջօրյա հոգեբանական աջակցություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել քաղաքացիներին, ովքեր ինչ-որ կերպ տուժել են ռազմական գործողությունների ընթացքում կամ որևէ առնչություն են ունեցել դրանց հետ: «Համապատասխան աջակցություն է ցուցաբերվում մեր թեժ գծերին, ինչպես նաև 911 զանգահարելու միջոցով: Քաղաքացիների հետ նաև կապ ենք հաստատում հոգեբանական աջակցության բաժնի նախաձեռնությամբ՝ ելնելով իրավիճակից կամ մեզ հասած տեղեկություններից: Նշեմ, որ թվային առումով զանգերի քանակը, եթե համեմատենք 44-օրյա պատերազմի հետ, վերջին ռազմական գործողությունների դեպքում ավելի քիչ են»,- ասաց հոգեբանը: Ըստ նրա՝ ծառայությանը դիմող քաղաքացիները կարող են լինել զինծառայողների ծնողներ, ովքեր ունեն զուտ ճիշտ տեղեկատվության կարիք: Լինում են ընկերներ, հարազատներ, որոնց զինծառայողները, ցավոք, այս պահին անհետ կորած են համարվում: «Նրանք տեղեկատվություն ստանալու նպատակով զանգահարում են 911 հեռախոսահամարին, եթե մենք տեսնում ենք, որ կա կարիքը, կապ ենք հաստատում, փորձում ենք օգնել նրանց, քանի որ հոգեբանական տեսակետից դժվար է հաղթահարել նման իրավիճակը»,-ասաց նա: Մասնագետը խորհուրդ տվեց պատերազմական իրավիճակում հոգեբանական բարդ վիճակից դուրս գալու համար հետևել միայն ճշգրիտ տեղեկատվական աղբյուրներին: Երկրորդը՝ պետք է փորձել շատ շփվել հասարակության հետ, քանի որ, սովորաբար նմանատիպ իրավիճակները մարդկանց հաճախ մեկուսացնում են: Երրորդը՝ պետք է ամեն դեպքում զգոն լինել, քանի որ Հայաստանը շրջապատված է երկրներով, որոնք ամեն րոպե պատրաստ են պատերազմելու: Ի՞նչ օգնություն է առաջարկում քաղաքացիներին ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժինը, որո՞նք են մարտական և կենցաղային սթրեսի տարբերությունները. այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը: