
83 views
2013 թվականից ի վեր` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ամեն տարի կազմակերպում է գլոբալ արշավներ հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այս տարվա կարգախոսն է. «Հոգեկան առողջությունն ու բարեկեցությունը բոլորի համար դարձրե՛ք համաշխարհային առաջնահերթություն»: Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, ավելանում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց թիվը, փոփոխվում է հոգեկան խանգարումների տարածվածության համամասնությունը, ինչի պատճառը վերջին շրջանում հոգեկան առողջության վրա ազդող անբարենպաստ գործոններն են (բնակչության ծերացում, համավարակ, պատերազմ, տեղեկատվական անվերահսկելի հոսք և այլն)։ Վիճակագրական տվյալներով` Հայաստանում հաշվառման մեջ գտնվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց թիվը կազմել է. 2000թ.` 32717, 2015թ.` 51167, 2019թ.` 57164 և 2021թ.` 60222` արձանագրելով հիվանդացության աճ: Նաև աճել է դիսպանսերային հսկողության տակ վերցված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց թիվը: Հոգեկան առողջության տեսանկյունից խոցելի խմբեր են արտակարգ իրավիճակներում կա՛մ ռազմական, կա՛մ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձինք, երեխաները, դեռահասները և տարեցները։ Նշված խմբերում հոգեկան առողջության խնդիրների վաղ հայտնաբերումը, կանխարգելումը, բուժումը և վերականգնումը, բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովումը, ինչպես նաև հասարակության մեջ անձի ներառումը կկրճատեն հոգեկան խանգարումների հետևանքով կյանքի դժվար իրավիճակում հայտնված անձանց թիվը և կբարելավեն շահառուների կյանքի որակը: Հոգեկան առողջության ոլորտի քաղաքականությունն ու օրենսդրությունը բարելավելու, որակյալ ծառայություններ մատուցելու, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունն ապահովելու, հասարակության իրազեկությունը բարձրացնելու նպատակով հաստատվել է «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների 2022-2026թթ. ծրագիրը»: Միաժամանակ, ոլորտի շարունակական զարգացման համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Հոգեկան առողջություն» կոալիցիա` 40-ից ավելի կազմակերպությունների ներգրավմամբ, որոնց անդամների միջև կնքվել է գործակցության հուշագիր: Õ†ÕºÕ¡Õ¿Õ¡Õ¯Õ¶ Õ§ Õ¤Õ«Õ´Õ¡Õ¯Õ¡ÕµÕ¥Õ¬ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ COVID-19 Õ°Õ¡Õ´Õ¡Õ¾Õ¡Ö€Õ¡Õ¯Õ¸Õ¾ Ö‡ Õ°Õ¥Õ¿ÕºÕ¡Õ¿Õ¥Ö€Õ¡Õ¦Õ´ÕµÕ¡Õ¶ Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¸Ö'Õ´ Õ°Õ¸Õ£Õ¥Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€Õ¸Õ¾ ÕºÕ¡ÕµÕ´Õ¡Õ¶Õ¡Õ¾Õ¸Ö€Õ¾Õ¡Õ® Õ´Õ¡Ö€Õ¿Õ¡Õ°Ö€Õ¡Õ¾Õ¥Ö€Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Ö‡ Õ°Õ¸Õ£Õ¥Õ¯Õ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ®Õ¡Õ¼Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¶ Õ«Õ¶Õ¿Õ¥Õ£Ö€Õ¥Õ¬ Õ¡Õ¼Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ¡Õ¼Õ¡Õ»Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ ÕºÕ¡Õ°ÕºÕ¡Õ¶Õ´Õ¡Õ¶ Ö…Õ²Õ¡Õ¯Õ¸Ö'Õ´: