
49 views
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Iravaban.net -ը հայտնում է, որ նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից խնամքի նպաստի չափը սահմանել՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող կամ գյուղաբնակ ծնողի համար՝ 31600 դրամ (գործող՝ 28600 դրամի փոխարեն), 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31600 դրամ, 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար խնամքի նպաստի չափը հաշվարկել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 50 տոկոսից։ Հաշվի առնելով, որ 2023 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 75000 դրամ, ապա խնամքի նպաստի չափը նախագիծն ընդունվելու դեպքում կկազմի 37500 դրամ։ Õ†Õ·Õ¾Õ¸Ö'Õ´ Õ§, Õ¸Ö€ Õ¶Õ¥Ö€Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ´Õ½ ÕÕ¶Õ¡Õ´Ö"Õ« Õ¶ÕºÕ¡Õ½Õ¿Õ« Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Õ² Õ¹Õ¡ÖƒÕ¨, Õ«Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ£ÕµÕ¸Ö'Õ²Õ¡Õ¢Õ¶Õ¡Õ¯, Õ¡ÕµÕ¶ÕºÕ¥Õ½ Õ§Õ¬ ÕÕ¶Õ¡Õ´Ö"Õ« Õ¡Ö€Õ±Õ¡Õ¯Õ¸Ö'Ö€Õ¤Õ¸Ö'Õ´ Õ£Õ¿Õ¶Õ¾Õ¸Õ² Õ®Õ¶Õ¸Õ²Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ½Õ¡Õ°Õ´Õ¡Õ¶Õ¾Õ¡Õ® Õ§ 28600 Õ¤Ö€Õ¡Õ´Ö‰ Ըստ այդմ, որպես Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրային դրույթ, նախատեսվում է սահմանել խնամքի նպաստի նոր չափ։ Բացի այդ, 2022 թվականի հոկտեմբերի 26-ին 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն՝ վերանայվեց խնամքի նպաստի գործող համակարգը և սահմանվեցին նոր պայմաններ։ Մասնավորապես, նշված փոփոխությամբ սահմանվեց, որ 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստի չափը սահմանելու է Կառավարությունը՝ տոկոսով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ, իսկ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը չգերազանցող չափով: Ô»Ö€Õ¡Õ¾Õ¡Õ¢Õ¡Õ¶.net