
55 views
Բույսի այլ անվանումներն են` մառոլ, աղցանախոտ, կաթնուկ: Անփոխարինելի սննդամթերք է գեր մարդկանց համար,այն կարգավորում է մարսողությունը, կանխանգելում է աթերոսկլերոզի և թոքերի քաղցկեղի զարգացումը: Աղցանախոտ` խմել թարմ հյութը: Եգիպտացորեն` 10գրամ առէջաթելերը եփել 2 բաժակ ջրում, թրմել, քամել, ստացված եփուկը խմել 2 օրվա ընթացքում: Ô¿Õ¡Õ²Õ¡Õ´Õ¢` ÕÕ´Õ¥Õ¬ Õ©Õ¡Ö€Õ´ Õ°ÕµÕ¸Ö'Õ©Õ¨: Բեկտենու արմատը 60գրամ, խատուտիկի արմատը, մաղադանոսի, հոռոմ-սամիթի պտուղները, անանուխի տերևները 20-ական գրամ փոշիացնել,խառնել միմյանց: 2 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 0.5 լիտր եռացրած ջուր, թրմել 30 րոպե, քամել: Խմել առավոտյան միանգամից: Խատուտիկի արմատը պարունակում է տրիտերպենային միացություններ, B-սիտոստերին, մինչև 40% ինուլին, մինչև 3% կաուչուկ, ճարպայուղ, որը պարունակում է գլիցերիդներ, դառը գլիկոզիդ տարաքսացին, խեժ, կալիումական և կալցիումական աղեր: Կաթնահյութը պարունակում է լակտուցերոլ, կաուչուկ, խոլին, ասպարագին, սապոնիններ, օրգանական թթուներ, խեժ, իսկ տերևները` ճարպ, պարաքսանթին, կարոտինոիդներ, A, B1, B2, C, PP վիտամիններ, խոլին, թիրոզին, քիմիական տարրերից` երկաթ, կալցիում, մանգան, ֆոսֆոր: Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում արմատը: Միջին Ասիայում տերևների թարմ հյութը օգտագործում են սակավարյունության, կրծքացավերի և ընդհանուր թուլության ժամանակ, ինչպես նաև որպես լուծողական, իսկ կաթնահյութը` գորտնուկների վերացման համար: Չինական ժողովրդական բժշկության մեջ բույսն օգտագործվում է որպես ջերմ իջեցնող, օրգանիզմը տոնուսավորող և քրտնամուղ միջոց: Այն նշանակվում է վատ ախորժակի, ֆուրունկուլյոզի և ավշահանգույցների բորբոքումների ժամանակ: Գտնում են, որ տերևները, ներքին ընդունման ձևով, ավելացնում են ծննդկանի կաթը, նվազեցնում ինտոքսիկացիան օձի կծելու դեպքում, իսկ արտաքին ձևով` օգտագործում են վերքերի բուժման համար: Չեխական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործում են լեղուղիների հիվանդությունների և շաքարախտի ժամանակ: ՈՒկրաինական ժողովրդական բժշկության մեջ արմատն օգտագործվում է լյարդի հիվանդությունների, մաշկային պզուկների, էկզեմայի, ֆուրունկուլյոզի, փորկապության և թութքի ժամանակ: Համարվում է որպես մարսողությունը դրդող, թեթև լուծողական, ''արյունը մաքրող'' և խուխամուղ միջոց: Տարբեր ժողովուրդների կենսափորձից նշվում է, որ դեղաբույսն ունի նաև արյունահոսությունը դադարեցնող, ճիճվամուղ, արյան կազմը լավացնող, քրտնամուղ, քնաբեր և հանգստացնող, գորտնուկները, ոտքերի կոշտուկները և սուսանակը բուժող հատկություններ: