
101 views
Չարորակ ուռուցքի հետևանքով կոկորդի հեռացումը խախտում է բնական շնչառությունը և լիովին զրկում ձայնից: Ընդ որում, պահպանված է արտիկուլյատոր ապարատը և խոսքի մեխանիզմը: Կոկորդի հեռացումն առաջացնում է ծանր հոգետրավմատիկ վիճակներ: Հոգեկան խանգարումների կլինիկան բազմաբնույթ է և պոլիմորֆ: Ձայնի վերականգնումը հնարավոր է միայն կոմպենսատոր օրգանի ստեղծմամբ: Այդ օրգանը կարող է լինել կերակրափողի նեղացումը՝ պարանոցային IX-VIII ողերի մակարդակով, որն անվանում են կեղծ ձայնաճեղք: Դրանից ներքև գտնվում է օդապարկը, որը ձայնառաջացման էներգիայի բազան է: Այսպիսի ձայնն անվանում են կերակրափողային: Կերակրափողային ձայնի կլինիկա-փորձարարական հետազոտությունները մշակվել են Տապտապովայի կողմից: Ձայնի վերականգման կուրսը բաղկացած է 4 էտապից. Նախապատրաստական. պարզվում է հիվանդի հոգեկան վիճակը, անցկացվում է ռացիոնալ փսիխիոթերապիա, հոգեբանի խորհրդատվություն և բուժում: Կերակրափողի վերին և միջին բաժինների համար կատարվում են վարժություններ: Ձևավորել ձայնաճեղքը և առաջացնել կերակրափողային ձայն: Վարժությունները նպաստում են կերակրափողի նեղացմանը, ուժեղացմանը և կոմպենսատոր մեխանիզմների ձևավորմանը: Կերակրափողային ձայնի ավտոմատիզացիա: Ավարտվում է կերակրափողային ձայնի ձևավորումը: Վարժությունները լայնացնում են դիապազոնը, լավանում է ձայնի տեմբրը: Տևողությունը 2-4 ամիս է: Ձայնի վերականգնումը կոկորդի պարալիչի ժամանակ Փսիխոթերապիայից հետո սկսվում է աշխատանք շնչառության վրա: Կոկորդի նյարդի ստորին մասի վնասվածքի ժամանակ խիստ սահմանափակվում է կոկորդի շարժունակությունը, իսկ ձայնալարերը վնասված մասում կարող են ամբողջովին անշարժանալ: Կոկորդի շարժողական ֆունկցիան պարեզների ժամանակ դժվար է վերականգնել: Ձայնի վերականգնման համար կատարվում են այնպիսի պարապունքներ, որոնք ընդգրկում են ձայնարտասանական ապարատի կոմպենսատոր մեխանիզմը: Պարապունքները մեծացնում են կոկորդի առողջ մասի շարժունակությունը, իսկ վնասված մասում վերականգնում շարժողական ֆունկցիան, ինչպես նաև կարգավորում է ֆիզիոլոգիական և ձայնարտասանական շնչառությունը: Այս առաջադրանքի իրականացումն առաջացնում է ձայնածալքերի միակցում` ի հաշիվ կոմպենսատոր անցման կոկորդի առողջ մասից միջին գիծ և մոտեցումն անշարժ մասին: Այս դեպքում կազմակերպված շնչառության և ձայնածալքերի նույնիսկ մասնակի տատանման դեպքում ձայնը վերականգնվում է: Կոկորդի շարժողականության լավացման հիմքում ընկած է շնչառության լավացումը: Պարապունքները սկսվում են շրթհարմոն փչելով: Պետք է փչել դանդաղ, ձգձգելով, սկզբում` 45-60 վայրկյան: Առաջարկվում է շնչառական վարժությունների կոմպլեքս՝ մարզելու երկար արտաշնչում: կատարվում է աթոռին ուղիղ նստած կամ կանգնած` քթով շնչելով և արտաշնչելով. շնչել քթով, արտաշնչել բերանով, շնչել բերանով, արտաշնչել քթով, շնչել և արտաշնչել թույլ թողնված շրթունքների արանքով: Այս վարժությունից 7-10 օր անց ավելացնում են կոկորդի և պարանոցի մկաններն ակտիվացնելու վարժությունները: Վարժությունները կատարվում են նստած՝ ձեռքերը դրած ծոծրակին, ձեռքերի թեթև դիմադրությունով գլուխը տանելով հետ: Ձեռքերը բռունցք արած դնել ծնոտի տակ, գլուխը բերել առաջ` ձեռքերի թեթև դիմադրությամբ: Ձեռքերի ափերով փակել ականջները, գլուխը թեքել աջ և ձախ ուսերի կողմը` ձեռքերի դիմադրությամբ: Ստորին ծնոտն իջեցնել ներքև, բերել առաջ, տանել աջ ու ձախ, օրվա մեջ 6 անգամ: Կատարվում են նաև ձայնի վարժություններ: Ձայնի կոռեկցիան սկսում են «մ» հնչյունի արտասանությամբ: Այս հնչյունն ընտրվում է ֆունկցիոնալ ճիշտ հաստատման և լավ ֆիզիոլոգիական հիմքի համար: Ô¿Õ¡Õ¿Õ¡Ö€Õ¾Õ¸Ö'Õ´ Õ¥Õ¶ Õ°Õ¥Õ¿Ö‡ÕµÕ¡Õ¬ Õ¾Õ¡Ö€ÕªÕ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¶Õ¥Ö€Õ¨. Արտասանել «մ» հնչյունը կոկորդի հանգիստ վիճակի ժամանակ: Երկարատև արտաբերելով «մ» հնչյունը` միացնում ենք ձայնավոր հնչյուններ, որոնց արտաբերման ժամանակ ստորին ծնոտը կտրուկ իջեցնում ենք ներքև՝ «մա», «մո», «մու», «մի», «մէ»: Կոռեկցիոն լոգոպեդական աշխատանքի տևողությունը 2-4 ամիս է` կախված վնասվածքի ծանրության աստիճանից: Ô±Õ¶Õ¶Õ¡ Ô±Õ½Õ¬Õ¡Õ¶ÕµÕ¡Õ¶ «Իզմիրլյան» ԲԿ քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի լոգոպեդ