Ձևավորվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենների խորհուրդը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ձևավորվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենների խորհուրդը, որը բժշկական հաստատության կորպորատիվ կառավարման նոր ինստիտուտի ներդրման առաջին քայլերից է:
Խորհրդի աշխատանքներն ուղղված են լինելու թափանցիկ և արդյունավետ կառավարման մշակույթի ձևավորմանը և նպաստելու են բժշկական կենտրոնի զարգացմանը:
Տնօրենների խորհրդի կազմում, բացի պետական մարմինների ներկայացուցիչներից, ընդգրկված են նաև հասարակական կազմակերպություններից մասնագետներ:
Առողջապահության նախարարությունը կորպորատիվ կառավարման ինստիտուտը հետևողակորեն ներդնելու է իր ենթակայության բոլոր կազմակերություններում: