
63 views
Ճարպակալումը հիվանդություն է, որի դեմ անհրաժեշտ է պայքարել: Ճարպակալման դեմ պայքարը կարևոր է ոչ միայն գեղեցիկ կազմվածք, այլև ամուր առողջություն ունենալու համար: Մենք իրականացնում ենք ճարպակալման դեմ պայքարի և՛ վիրահատական, և՛ ոչ վիրահատական եղանակներ: Աշխարհում այսօր մեծ տարածում է գտնում ճարպակալման դեմ պայքարի վիրահատական մեթոդները: Հայաստանում իրականացվում են հետևյալ մեթոդները. Ստամոքսի շունտավորում- Վիրահատության ժամանակ կարճացվում է աղեգալարը, որի միջոցով անցնում է սնունդը: Դա նվազեցնում է նյութերի փեղեկման գործընթացը և սահմանափակում ներծծվող նյութերի քանակը: Նպաստում է կալորիաների միջոցով ստացված էներգիայի առանց յուրացվելու օրգանիզմից դուրս գալուն: Վիրահատությունը ուղեկցվում է ստամոքսի փոքրացմամբ, որը բերում է նաև ընդունվող սննդի ծավալի փոքրացման: Ստամոքսի ծալքավորող Լապարոսկոպիկ վիրահատություն-մասնահատվում է ստամոքսը: Այս դեպքում փոքրացվում է ստամոքսի ծավալը, հետևաբար նաև ընդունվող սննդի քանակը: Փոքրացած ստամոքսով մարդը ավելի քիչ է սնվում, ավելի քիչ կալորիա է ընդունում և օրգանիզմում նիհարելու գործընթաց է սկսում: Քաշի միջին կորուստը 40-70% է: Ստամոքսի երկայնակի մասնահատում- Սա Լապարոսկոպիկ վիրահատություն է, որի դեպքում ստամոքսի ծավալի փոքրացմանը զուգահեռ, հեռացվում են նաև սովի հորմոն արտադրող գեղձերը: Արդյունքում քաղցի զգացողություն չի առաջանում, փոքրացված ստամոքսն էլ թույլ է տալիս փոքր չափաբաժնով սնունդ ընդունել: Գերազանց արդյունքը կասկածից վեր է: Բժիշկ Լևոն Գրիգորյանը պատրաստ է օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն ճարպակալման խնդիր: Ճարպակալման դեմ պայքարի մեթոդի ընտրության հարցում մշտապես հաշվի է առնվում պացիենտների կարծիքը: Բժիշկը հիվանդին ներկայացնում տվյալ պրոցեդուրայի առավելություններն ու թերությունները, որպեսզի մարդն իմանա, ինչ ճանապարհ է անցնելու, ու ավելի վստահ քայլերով շարժվի առաջ: --------------------------------------------------------------------------- Ախտորոշման և բուժման հարցերով կարող եք դիմել մեզ: Ô¸Õ¶Õ¤Õ°Õ¡Õ¶Õ¸Ö'Ö€ Ö‡ Õ¬Õ¡ÕºÕ¡Ö€Õ¡Õ½Õ¯Õ¸ÕºÕ«Õ¯, Õ³Õ¡Ö€ÕºÕ¡Õ¯Õ¡Õ¬Õ´Õ¡Õ¶ Õ¾Õ«Ö€Õ¡Õ¢Õ¸Ö'ÕµÕª, Ö…Õ¶Õ¯Õ¸Õ¯Õ¸Õ¬Õ¸ÕºÖ€Õ¸Õ¯Õ¿Õ¸Õ¬Õ¸Õ£, Õ§Õ¶Õ¤Õ¸Õ½Õ¯Õ¸ÕºÕ«Õ½Õ¿ Ô¼Ö‡Õ¸Õ¶ Õ†Õ«Õ¯Õ«Õ¿Õ¡ÕµÕ« Ô³Ö€Õ«Õ£Õ¸Ö€ÕµÕ¡Õ¶ Õ€Õ¥Õ¼. +37491917838