
53 views
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ժամը 14:50-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 54 խումբը «կատատրվամաից հետո, պոլիտրավմա, ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածքներ, թոքերի սալջարդ, պնեմոթորաքս, զույգ կրունկոսկրերի կոտրվածք տեղաշարժով, աջ սրունքի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։ Այս մասին հայտնում է shamshyan.com -ը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատրվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 13-ամյա Գագիկ Պ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Արտեմ Միկոյան փողոցում գործող «Անանիա Շիրակացի» ճեմարանից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ ապրիլի 26-ին նշված ճեմարանի առաջին հարկի ընդունարանի սրահից կորել է նույն ճեմարանի սան Նարեկ Կ․-ի պայուսակը, որի առթիվ ոստիկաններն ու քննիչները այցելել են ճեմարան, ուսումնասիրել են այնտեղ տեղադրված տեսախցիկները, ինչի արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված Գագիկ Պ․-ն այդ ժամանակահատվածում գտնվել է ճեմարանում։ Արդեն ապրիլի 28-ին երեխային իր մոտ է հրավիրել դպրոցի փոխտնօրեններից մեկը և երեխայից հետաքրքրվել է կատարվածից։ Ինչին ի պատասխան՝ երեխան հայտնել է, որ ինքը պայուսակի անհետանալու հետ որևէ առնչություն չունի, որ ինքը կորցրել է իր գլխարկը և այն փնտրելու համար է գնացել այնտեղ։ Խոսակցությունից րոպեներ անց Գագիկ Պ․-ն ճեմարանի 4-րդ հարկում գտնվող իրենց դասասենյակի պատուհանից ցատկել է ներքև, որին ականատես են եղել ճեմարանի 2 սաներ։ Այդ 2 սաների, որոնք աղջիկներ են, հայտնած տեղեկությունները ճշտվում են։ Ô´Õ¥ÕºÖ"Õ« ÖƒÕ¡Õ½Õ¿Õ¸Õ¾ Õ€Õ¡ÕµÕ¡Õ½Õ¿Õ¡Õ¶Õ« Ö"Õ¶Õ¶Õ¹Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¯Õ¸Õ´Õ«Õ¿Õ¥Õ« ÔµÖ€Ö‡Õ¡Õ¶ Ö"Õ¡Õ²Õ¡Ö"Õ« Ö"Õ¶Õ¶Õ¹Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¾Õ¡Ö€Õ¹Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Ô±Õ¾Õ¡Õ¶ Ö‡ Õ†Õ¸Ö€ Õ†Õ¸Ö€Ö" Õ¾Õ¡Ö€Õ¹Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ·Ö€Õ»Õ¡Õ¶Õ¶Õ¥Ö€Õ« Ö"Õ¶Õ¶Õ¹Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ¢Õ¡ÕªÕ¶Õ¸Ö'Õ´ Õ¶Õ¡ÕÕ¡Õ±Õ¥Õ¼Õ¶Õ¾Õ¥Õ¬ Õ§ Õ¾Õ¡Ö€Õ¸Ö'ÕµÕ©Ö‰