
91 views
Շատերի համար մազերն իրենց անհատականության մի մասն են և քիմիաթերապիայի ընթացքում դրանք կորցնելու վախը սարսափ է առաջացնում: Սակայն հիվանդները պետք է հիշեն, որ բուժումը ոչնչացնում է նաև քաղցկեղային բջիջները և օգնում ձերբազատվել ուռուցքից: Մազաթափությունը քիմիաթերապիայի հետևանքով հաճախակի հանդիպող կողմնակի ազդեցություններից է, այնուամենայնիվ ոչ բոլոր դեղամիջոցներն են դա առաջացնում: Եթե նման կողմնակի ազդեցությունը հավանական է կոնկրետ բուժման դեպքում, ապա բժիշկն անպայման կտեղեկացնի այդ մասին: Սկզբում մազերը կնոսրանան, այնուհետև կարող են ամբողջովին թափվել, և այդ գործընթացը տեղի կունենա մարմնի մազածածկ բոլոր հատվածներում (գլուխ, դեմք, ձեռքեր, ոտքեր, թևատակեր): Բուժման ավարտից հետո ինչպես գլխի, այնպես էլ մարմնի այլ հատվածների մազերը նորից կսկսեն աճել, որը երբեմն կարող է տեղի ունենալ հենց բուժման ընթացքում: Նոր աճած մազերը կարող են տարբերվել նախորդներից իրենց գույնով, խտությամբ և որակով: Հնարավոր է՝ մազերը թափվեն ոչ թե բուժման ամենասկզբում, այլ քիմիաթերապիայի առաջին կուրսից մի քանի շաբաթ անց, ինչպես նաև՝ բուժման մի քանի կուրս ընդունելուց հետո: Մազաթափությունը կարող է տեղի ունենալ աստիճանաբար կամ զանգվածային կերպով, իսկ պահպանված մազերը դառնալ չոր և փխրուն: Ինչպե՞ս խնամել մազերը և գլխամաշկը քիմիաթերապիայի ընթացքում Օգտագործեք նուրբ ու խոնավեցնող շամպուններ ու բալզամներ: Õ"Õ¡Õ¦Õ¥Ö€Õ¨ Õ°Õ¡Ö€Õ¤Õ¡Ö€Õ¥Ö" ÖƒÕ¡ÖƒÕ¸Ö'Õ¯ ÕÕ¸Õ¦Õ¡Õ¶Õ¡Õ¯Õ¸Õ¾: Վարսահարդարիչ կիրառելիս ընտրեք ցածր ջերմաստիճան: Ô¿Õ¡Ö€Õ³ Õ½Õ¡Õ¶Ö€Õ¾Õ¡Õ®Ö" Õ¨Õ¶Õ¿Ö€Õ¥Ö". Õ¡ÕµÕ¤ÕºÕ¥Õ½ Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€Õ¨ Õ¡Õ¾Õ¥Õ¬Õ« ÕÕ«Õ¿ Õ¸Ö' ÖƒÕ¡Ö€Õ©Õ¡Õ´ Õ¿Õ¥Õ½Ö" Õ¯Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¶Õ¡Õ¶, Õ¸Ö€Õ« Õ·Õ¶Õ¸Ö€Õ°Õ«Õ¾ ÖƒÕ¸Ö"Ö€-Õ«Õ¶Õ¹ Õ¤ÕµÕ¸Ö'Ö€Õ«Õ¶ Õ¯Õ¬Õ«Õ¶Õ« Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€Õ« Õ¯Õ¸Ö€Õ½Õ¿Õ« Õ°Õ¥Õ¿ Õ°Õ¡Õ·Õ¿Õ¾Õ¥Õ¬Õ¨: ÔµÕ©Õ¥ Õ´Õ¡Õ¦Õ¥Ö€Õ¶ Õ¡Õ´Õ¢Õ¸Õ²Õ»Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ´Õ¢ Õ¥Õ¶ Õ©Õ¡ÖƒÕ¾Õ¥Õ¬, Õ¡ÕºÕ¡ Õ£Õ¬ÕÕ¡Õ´Õ¡Õ·Õ¯Õ« ÕºÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¡Ö€Ö‡Õ¡ÕºÕ¡Õ·Õ¿ÕºÕ¡Õ¶ Ö"Õ½Õ¸Ö'Ö" Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Ö" Ö‡ Õ£Õ¬ÕÕ¡Ö€Õ¯ Õ¯Ö€Õ¥Ö": Մի՛ օգտագործեք հարդարման տաք սարքեր մազերը գանգրացնելու համար: Մի՛ ներկեք կամ գունաթափեք մազերը: Դա կարելի է անել բուժումից նվազագույնը վեց ամիս հետո: Օգտագործեք փափուկ, հարթ, առանց ասեղնագործության բարձի երես: Նյութի աղբյուրը` այստեղ